«Պիտի որ լավ հիշի, թե ժամանակին նման դեպքերում ինչպես էր վարվում բանակի հրամանատարությունը». Սենոր Հասրաթյան
![]() 244 Երեքշաբթի, 01 նոյեմբերի, 2022 թ., 16:30 Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը. ««...Ադրբեջանական կողմը դեռևս համապատասխան թույլտվություն չի տալիս, որ մեր ստորաբաժանումները մտնեն և որոնեն դիերի գտնվելու վայրերը»,- երեկ տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետը, ապա պատասխանելով լրագրողի այն հարցին, թե «կա՞ն դիեր, որոնք տեսանելի են հայկական կողմից, սակայն դրանք նույնպես դուրս բերել չեն թողնում», հավելեց հետևյալը. «Փաստը կա, որ Կուտականի ուղղությամբ մենք ունենք մեկ դիակ դիտարկվող, ԱԹՍ-ով դիտարկել ենք: Դա գտնվում է հակառակորդի դիրքի մատույցներում»: Կարող էի նաև չանդրադառնալ այս թեմային, բայց քանի որ ԳՇ պետ Էդ. Ասրյանն իր զինվորական ծառայությունն սկսել է Արցախի պաշտպանության բանակում և հասել պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնին, պիտի որ լավ հիշի, թե ժամանակին նման դեպքերում ինչպես էր վարվում բանակի հրամանատարությունը: Իսկ, եթե չի հիշում, ապա հիշեցնեմ բազմաթիվ նման դեպքերից միայն մեկը, որը տեղի ունեցավ 2014թ. նոյեմբերի 12-ին, երբ ադրբեջանա-արցախյան հակամարտ զորքերի շփման գծի օդային տարածքում հակառակորդի կողմից խոցվեց ուսումնավարժական թռիչք իրականացնող հայկական ՄԻ–24 ուղղաթիռը: Միջդիրքային տարածքում ընկած ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու և դրանից բխող հետագա քայլերն իրականացնելու համար Արցախի զինված ուժերի հրամանատարությունը մշակեց հատուկ նշանակության գործողության պլան և կատարվածից ուղիղ մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 19-ին, դեպքի վայրից տարհանեց օդաչուներից մեկի դին, երկուսի մասունքները և ուղղաթիռի որոշ մասեր: Հատուկ նշանակության գործողության ժամանակ շարքից հանվեց թշնամու երկու զինվոր, հայկական կողմը կորուստ չտվեց... Սա է նախկինների և ներկանների տարբերությունը, և դա ոչ միայն մարտադաշտում, այլև՝ բանակցությունների սեղանի շուրջ...»: Աղբյուրը` Սենոր Հասրաթյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
