Ադրբեջանում Իրանին մեղադրում են Հայաստանին աջակցելու մեջ
![]() 223 Երեքշաբթի, 01 նոյեմբերի, 2022 թ., 19:00 Թուրքական պետական լրատվական գործակալությունը հրապարակել է Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի (ՄՀՎԿ) աշխատակից Ջավիդ Վալիևի՝ «Ադրբեջանի տարածաշրջանային հարարբերությունները Ղարաբաղյան հաղթանակի տարեդարձին» հոդվածը, որտեղ հեղինակը ներկայացրել է Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները, ուշադրություն հրավիրել տարածաշրջանային զարգացումների հարցում «Իրանի ագրեսիվ դիրքորոշման» վրա։ Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը։ Հոդվածի հեղինակը դժգոհում է, որ ղարաբաղյան պատերազմի ընթացքում իրանական մամուլում հրապարակվում էին հակաադրբեջանական նյութեր, իսկ Իրանի տարածքով էլ իրականացվել է զենքի մատակարարում Հայաստանին։ Շեշտվում է, թե Իրանի նոր կառավարությունը շարունակում է հակաադրբեջանական քաղաքականություն վարել ու աջակցել Հայաստանին։ «Իրանը, որը Արևմուտքը տարածաշրջան բերող Հայաստանի կառավարության վրա ճնշում գործադրելու փոխարեն նախընտրում է նրա հետ համագործակցությունը խորացնել, ագրեսիվ քաղաքականություն է որդեգրել Ադրբեջան-Թուրքիա զույգի դեմ։ Բնականաբար դա էլ խիստ արձագանք է ստացել Ադրբեջանից։ Ադրբեջանական մամուլը վերջին 30 տարում առաջին անգամ առանց խուսափելու բացահայտ օրակարգ է բերել Հարավային Ադրբեջանի թեման՝ ուղերձ հղելով Իրանին»,-նշվել է հոդվածում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
