Սամվել Բաբայանը կդիմի միջազգային դատարան. «Հրապարակ»
![]() 371 Չորեքշաբթի, 02 նոյեմբերի, 2022 թ., 09:06 «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը ողջունում է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում «հայտնությունը» և պետական կառավարման համակարգում դերակատարում ստանձնելու պատրաստակամությունը։ Մեր լրագրողի հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ Արցախում սահուն իշխանափոխություն է իրականացվում, և արդյոք Վարդանյանը կարո՞ղ է այս բարդագույն ժամանակներում պաշտպանել արցախցիների շահը, Բաբայանը պատասխանել է․ «Մարդը եկել է, ցանկություն է հայտնել ծառայել իր ժողովրդին, պետք է հնարավորություն տալ, որ ծառայի։ Թե իշխանափոխություն է ծրագրված կամ ոչ, ես դա չգիտեմ, բայց Արցախի ժողովուրդը մեծ սպասելիքներ ունի, պետք է թույլ տալ, որ աշխատի։ Գուցե մարդը կարողանում է արդարացնել այդ սպասելիքները»։ Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը հոկտեմբերի 5-ին Արցախում հանրահավաք իրականացրեց, որի հիմնական ուղերձն այն էր, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Սակայն այդ հավաքը բազմամարդ չէր։ Բաբայանն ասում է, որ ներկայում աշխատում է Արցախի ճանաչման հարցի իրավական փաթեթի վրա, և կարծում է, որ մենք պետք է իրավական ճանապարհով առաջ շարժվենք։ Փորձագետների մասնակցությամբ մշակված փաստաթղթով Բաբայանը պատրաստվում է դիմել միջազգային դատարան։ Նա կարծում է, որ դա միակ ճանապարհն է, որով կարելի է հասնել Արցախի ճանաչմանը»: Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի համարում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
