«Մեկը կա՞, որ կբացատրի հանրային միջոցների այսպիսի խտրական ծախսումները». Լևոն Բարսեղյան
![]() 241 Չորեքշաբթի, 02 նոյեմբերի, 2022 թ., 12:12 «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի գրառումը. «Կոնդակ խտրականության Մի բան հարցնեմ: Լավ է, որ Հանրային, մեր հարկերով աշխատող հանրային ՀԸ-ն լուսաբանում է Երևանի համայնքապետի տեղակալի այցերը թաղամասեր, խնդիրների ուսումնասիրությունը, մարդկանց հետ զրույցներ և այլն: Իսկ, ներողություն, Հայաստանի մյուս ՅՈԹԱՆԱՍՈՒՆ համայնքապետերը տեղակալներ չունե՞ն, այդ տեղակալները գործ չեն անո՞ւմ, ինչո՞ւ չեն լուսաբանվում ՀՀ բոլոր 71 համայնքների մոտ 150 տեղակալների աշխատանքը (համայնքապետերի աշխատանքները՝ մտքներս): Եթե գործ չեն անում, ինչո՞ւ չի լուսաբանվում, թե գործ չեն անում: Եթե մեկը կասի, թե Երևանը մեծ քաղաք է, մայրաքաղաք է, ես էլ կասեմ, որ մնացած գրեթե բոլոր համայնքները նոր խոշորացված են, հազարումի խնդիրներով, ամեն մեկը 4-38 բնակավայր ունի, դրանք իրարից հեռու են մինչև 60 կմ, շատերը սահմանամերձ են, շատերը՝ ավերակ տներով ու ճամփեքով և բազմազան այնպիսի խնդիրներով, որ Երևանը ո՛չ ունեցել է, ո՛չ էլ կունենա: Ասացեք խնդրեմ, ինչու այդ համայնքների ղեկավարների տեղակալների աշխատանքը նույնպես չի լուսաբանվում, կամ տարին մեկ է լուսաբանվում: Ենթադրենք ես ապուշ եմ, ես հին ապուշ եմ, ուշ եմ հասկանում, Հանրայինից մեկը կա՞, որ կբացատրի հանրային միջոցների այսպիսի խտրական ծախսումները: Բնակչության համամասնությամբ, եթե նայենք նույնիսկ, կստացվի, որ Երևանի համայնքապետի տեղակալի աշխատանքի մեկ լուսաբանումը պիտի զուգորդվի առնվազն երկու այլ համայնքի տեղակալի աշխատանքի լուսաբանմամբ: Դա կլինի, բնակչության բաշխման համամասնությամբ: Իսկ եթե խնդիրների բաշխման համամասնությամբ նայենք, Երևանի համայնքապետի տեղակալի մեկ լուսաբանումը պիտի զուգորդվի 10-12 այլ համայնքի տեղակալի աշխատանքի լուսաբանմամբ: Գուցե այլ համայնքներում համայնքապետերի տեղակալները ՔՊ-ից չե՞ն ու դեմը ընտրություններ չկա՞ն: Գուցե: Բայց ես ՔՊ լրատվամիջոցից չեմ խոսում, ես խոսում եմ մեր հարկերով աշխատող հանրային հեռարձակողից, մեր, որ ասում եմ՝ և՛ աջերին նկատի ունեմ, և՛ ձախերին, և՛ արտագաղթել պատրաստվողներին, և՛ ներգաղթյալներին, և՛ աղքատներին, և՛ հարուստներին, և՛ կուսակցականներին, և՛ անկուսակցականներին, և՛ հավատացյալներին, և՛ ծրագրավորողներին, և՛ մորուքավորներին, և՛ գորշերին: Հայաստանում խտրականությունը հազար դեմք ունի, և սա այդ դեմքերից մեկն է: Բարի ախորժակ: Պարո՛ն Բադասյան, դու ինձ հասկացար...»: Աղբյուրը` Լևոն Բարսեղյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
