«Ես ինչպե՞ս կարող եմ թշնամի լինել թուրքերի հետ, որոնց հետ միասին եմ ապրում»․ Կարո Փայլան
![]() 265 Չորեքշաբթի, 02 նոյեմբերի, 2022 թ., 13:36 Թուրքիայի Մեջլիսի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայազգի պատգամավոր Կարո Փայլանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում խոսել է Հայաստան այցի նպատակների մասին․ «Հայաստանը տեսա քիչ մը տկար, շատ ինքնավստահ էինք, բայց ինքնավստահությունը տկարությունով վերջացավ։ Հիմա կկարողանանք արդար խաղաղություն շահել, այս պատճառով եկա, հանդիպումներ ունեցա՝ մնայուն խաղաղութան մասին խոսելու համար։ Մենք մաքսիմալիստ էինք, մաքսիմալիստ պահանջներ ունեինք, հիմա նույն սխալն ադրբեջանցիներն են անում, Ալիևը մաքսիմալիստ պահանջներ ունի․ նրանք ուզում են Զանգեզուրի «միջանցքը», Ղարաբաղը։ Հիմա Ալիևն ինքնվստահ է, բայց սա վերջացավ տկարությունով, ինչո՞ւ․ բոլոր Արևմուտքի երկրները քննադատեցին Ալիևին, բարեբախտաբար, կարող եմ ասել, որ անշուշտ բաց չեն խոսում, բայց Թուրքիայի իշխանության մեջ այստեսակ քննադատություն կա Ալիևի դեմ։ Թուրքիայի իշխանության մեջ կան ժողովրդավարներ, և նրանք պահանջում են մնայուն խաղաղություն, սրա համար ես ջանք կթափեմ, որ համոզեմ Թուրքիայի իշխանությանը և Խորհրդարանի կուսակցություններին, որ խաղաղությունը արդար լինի։ Խաղաղությունն ինչպե՞ս կարող է լինել․ պետք է հարգենք միմյանց, Ադրբեջանը պետք է հարգի Արցախի ժողովրդի անվտանգությունը, և պետք է ճանապարհ գտնենք՝ ինչպես կարող ենք ապահովել դա»։ Խոսելով ՀՀ-Թուրքիա սահմանների բացման մասին, Փայլանը նշել է․ «Եթե դու խնդիր ունես հարևանի հետ, եթե դուռը փակ է, ինչպե՞ս կարող ես լուծել խնդիրները, եթե իրար ասեն թշնամի է, խնդիրները չես կարող լուծել, բայց եթե սահմանը բացվի, հարաբերությունները սկսվեն՝ տնտեսական, մշակութային և այլն․․․ Անշուշտ, Թուրքիայում կան ազգայնականներ և ժողովրդավարներ։ Բայց ես ինչպե՞ս կարող եմ թշնամի լինել թուրքերի հետ, որոնց հետ միասին եմ ապրում»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
