Մեկ անձ էլ է ճանաչվել անցանկալի. «Հրապարակ»
![]() 280 Հինգշաբթի, 03 նոյեմբերի, 2022 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է. «ԱԱԾ-ն արգելել է Կամաև Անտոն Ալեքսեևիչի մուտքը Հայաստան, վերջինս ՀՀ վարչական դատարան հայց է ներկայացրել՝ պահանջով, որ պարտավորեցնի ԱԱԾ-ին՝ հանել իր տվյալները Հայաստանի համար անցանկալի անձանց տվյալների բանկից։ Հայցը նոյեմբերի 1-ին մակագրվել է Սևանի դատարանի դատավոր Արկադի Մկրտչյանին։ Փորձեցինք պարզել, թե ով է Կամաևը․ նրա ներկայացուցիչը՝ փաստաբան Անի Չատինյանը, անհասկանալի պատճառաբանություններ բերեց, թե իբր իր վստահորդից թույլտվություն չունի, այս փուլում չեն ուզում հարցը հանրայնացնել և այլն, չնայած ինֆորմացիան արդեն տեղադրված է դատական գործերի հրապարակման հարթակում՝ Դատալեքսում: Չատինյանին խնդրեցինք Անտոն Կամաևի հեռախոսահամարը տրամադրել, որ նրանից ճշտենք հանգամանքները։ Այստեղ արդեն փաստաբանն իրական պատճառն ասաց, թե ինչու մեր հարցերին չի պատասխանում։ Ասաց, որ ինքը Արթուր Սաքունցի կազմակերպության աշխատակիցն է։ Ինքը՝ Արթուր Սաքունցը, ով ժողովրդավարության և խոսքի ազատության մասին բարձրագոչ ճառեր է ասում, վերջին տարիներին հրաժարվում է պատասխանել մեր հարցերին և, փաստորեն, իր աշխատակիցներին էլ է արգելել: Բաց աղբյուրներից պարզեցինք, որ Կամաևներից ամենահայտնին ռուս գործարար է՝ «Կվազար» ՓԲԸ հիմնադիրը: Ընկերությունը զբաղվում է կառուցապատմամբ։ Մեր հարցին, թե ով է Անտոն Կամաևը, և երբ է նրա մուտքը Հայաստան արգելվել, ԱԱԾ-ից պատասխանեցին, որ տեղեկությունն անձնական տվյալներ է պարունակում, չեն կարող տրամադրել, սպասենք դատական ակտի հրապարակմանը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
