«Մենք երբեք չենք խուսափել Ադրբեջանի հետ բանակցելուց». Դավիթ Բաբայան
![]() 258 Հինգշաբթի, 03 նոյեմբերի, 2022 թ., 15:42 Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ արձագանքելով օգտատիրոջ հարցին՝ «ինչո՞ւ Արցախը չի ցանկանում բանակցել Ադրբեջանի հետ», պատասխանել է․ «Մենք երբեք չենք խուսափել Ադրբեջանի հետ բանակցելուց, խնդիրն այն է՝ ի՞նչ ձևաչափով ենք մենք բանակցում։ Ադրբեջանն ասում է՝ մենք կբանակցենք մեր «աբորիգենների» հետ, որոնք պետք է գան և ներողություն խնդրեն մեզնից, մենք էլ տեսնենք՝ ինչ իրավունքներ, ազատություններ իրենց տանք․ սա մեզ համար անընդունելի է»։ Անդրադառնալով լուրերին, թե Արցախում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքին Հայաստանից ավտոբուսներով մարդիկ են բերվել, Բաբայանը հակադարձել է․ «Որևէ մեկը ավտոբուսով մարդ չի տարել, Արցախի բնակչության կեսը եղել է հանրահավքին՝ 68 հազար մարդ. ոչ միայն եղել են Կենտրոնական հրապարակում, այլև հարակից փողոցները լեփ-լեցուն էին մարդկանցով։ Հատուկ ուզում են Արցախին անպատվել»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
