Վերահաշվարկի արդյունքում ո՞ւմ ձայներն են ավելացել, ո՞ւմը՝ պակասել. «Հրապարակ»
![]() 212 Ուրբաթ, 04 նոյեմբերի, 2022 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ վարչության ընտրությունների արդյունքների վերահաշվարկն ուշագրավ իրողություններ է բացահայտել։ Որ գլխավոր «հերոսը» եղել է Արփի Դավոյանը, կուսակցությունում որևէ մեկն այլևս կասկած չունի, սակայն ասում են, որ նա ունեցել է աջակիցներ։ Վերահաշվարկի արդյունքում 30 ձայնով պակասել են Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի ձայները, 40-ով՝ Վիլեն Գաբրիելյանի, 10-ով՝ Արփի Դավոյանի, մոտ 50 ձայնով՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի։ Պարզվել է, որ Հայկ Կոնջորյանի օգտին հավելագրում են արել։ Փոխարենը՝ վերահաշվարկի արդյունքում մի քանի ձայնով ավելացել են Վաղարշակ Հակոբյանի, Գևորգ Պապոյանի և մի քանիսի քվեները։ Մեզ ասացին, որ նախապես առաջարկվել է հաշվարկն իրականացնել թեկնածուների վստահված անձանց ներկայությամբ, սակայն կազմակերպչական թիմը՝ Սուրեն Պապիկյան-Արփի Դավոյան զույգի գլխավորությամբ, չի համաձայնել։ Մեր աղբյուրներն ասում են, որ ՔՊ-ում ոմանք հակված են նոր ընտրություններ պահանջելու, որովհետև կանոնակարգը թույլ չի տալիս ինքնաբացարկ հայտնած անդամների փոխարեն նորերին մեխանիկորեն մտցնել։ Երեկ ԱԺ ՔՊ խմբակցությունը պետք է հանդիպեր Փաշինյանի հետ, սակայն վերահաշվարկի արդյունքում բացահայտված կեղծիքից Փաշինյանն այնքան է զայրացել, որ չեղարկել է հանդիպումը և իր մոտ է կանչել վարչության անդամներին։ Ամենածանրն Արփի Դավոյանի և էլի մի քանիսի վիճակն է»: Մանրամասները՝ թերթի համարում:
|

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
