«Ո՞ւմ են պետք բյուջետային ավելացումները, եթե պետությանդ տարածքներն օկուպացվել են». Արտակ Զաքարյան
![]() 224 Շաբաթ, 05 նոյեմբերի, 2022 թ., 00:00 ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է. «Ազգային ժողովում ՀՀ 2023թ. պետբյուջեի նախագծի ներկայացման ժամանակ, Նիկոլը տարբեր ոլորտներին առնչվող բազմաթիվ ֆանտաստիկ ու տխրահռչակ հայտարարություններ է արել: Դրանցից մեկով ասել է, որ 2023թ. պաշտպանական ծախսերը 2018թ. համեմատ աճել է 113%-ով կամ 270մլրդ դրամով: Ամբողջ աբսուրդը կայանում է նրանում, որ հատկացվող ֆինանսական միջոցներն իբրև թե ավելացել է 113%-ով, բայց երկրի պաշտպանունակության մակարդակը 2018թ. համեմատ նվազել է աննկարագրելի չափով: 2018-ին Հայաստանն ու Արցախը բավարար պաշտպանունակ էին, իսկ այսօր հույսներս դրել ենք ՌԴ խաղաղարար առաքելության ու ԵՄ 40 դիտորդների վրա: Սա է ձեր իշխանության պատկերը, ու էլ նորից չեմ հիշեցնում ահռելի մարդկային ու տարածքային կորուստների մասին: Նիկոլի այս հայտարարությունը կոչվում է երեսպաշտական սուտ, կա՛մ պետական միջոցների անարդյունավետ օգտագործում, կա՛մ լավագույն դեպքում՝ չկատարված (ձախողված) բյուջեներ: Ո՞ւմ են պետք քո բյուջետային ավելացումները, եթե արդյունքում պետությանդ տարածքներն օկուպացվել կամ հանձնվել են, զինանձնակազմի ծառայության պայմանները վատթարացել են, պաշտպանական կառույցներն անմխիթար վիճակում են և այլն: Ո՞ւմ են պետք բյուջետային ավելացումներդ, եթե ինքդ ես հայտարարում, որ զենք չես կարողանում գնել: Ո՞ւմ է պետք անիմաստ գլուխ գովելդ, եթե լաց ես լինում, որ ՀԱՊԿ-ը կամ դաշնակիցները քեզ չեն պաշտպանում: Վերջին շրջանում բախտներս բերել է, որ տարածաշրջանում Իրանի ու Ռուսաստանի կենսական շահերն են գործել, թե չէ, քո այդ ավելացած բյուջեով Սյունիքն էլ էիր մատաղ անելու: Մի խոսքով՝ ԱԺ-ում ինչ ուզում ես, կարող ես հայտարարել, բայց դրանից իրականությունը չի փոխվում: Դո՞ւք պետք է հեռանաք, որովհետև փաստ է, որ աշխարհի փողերն էլ տան ձեզ, միևնույն է ազգակործան կապիտուլյանտից բացի, այլ բան ձեզանից դուրս չի գալու: Մի նորմալ, խելքը գլխին ԶՈՒ ռեֆորմ չեք կարողանում մշակել թղթի վրա, մինչև հիմա ազգային անվտանգության ռազմավարություն չունեք, ո՞ւր մնաց թե պետության պաշտպանունակություն ու անվտանգություն ապահովեք: Հիշի՛ր, անվտանգության, պաշտպանունակության, արտաքին քաղաքականության, պետական կառավարման, բարոյական-արժեքային հարցերում երբեք չհամեմատվես 2018-ի հետ: Խայտառակ վիճակում եք, ու ձայնդ որքան բարձր է հնչում, խայտառակությունդ այնքան ցայտուն է երևում»: Աղբյուրը` Արտակ Զաքարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
