Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Կարո՞ղ է Շուշին ու Հադրութը հետ է բերել, վրեքներս «խաբար» չկա». Էդուարդ Շարմազանով

«Կարո՞ղ է Շուշին ու Հադրութը հետ է բերել, վրեքներս «խաբար» չկա». Էդուարդ Շարմազանով
311
Կիրակի, 06 նոյեմբերի, 2022 թ., 10:24

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Չեմ հասկանում նրանց, ովքեր պատերազմից հետո Նիկոլի հրաժարականն էին պահանջում, իսկ այսօր՝ ոչ։
Կարո՞ղ է Շուշին ու Հադրութը հետ է բերել, վրեքներս «խաբար» չկա։
Ի՞նչն է փոխվել։
Շատ բան։
Պարտությունից հետո Բերձոր, Աղավնո, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ ու ՀՀ տարածքի 130 քառ. կմ են զիջել թշնամուն, բայց ժամանակին հրաժարական պահանջողների մի մասը կամ ընտրեցին պաշտոն ստանալու,կամ հաճախորդ դառնալու, կամ Նիկոլի կաբինետում հանդիպման գնալու ճանապարհը։
Ի դեպ, նման գործիչները քաղաքական դաշտից չեն միայն։
Կայուն եղեք ու մնայուն ձեր սկզբունքներում, եթե դա դրամը չէ միայն»: