Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Նման տենդենցի արմատավորումը միակ բարենպաստ լուծումն է նաև մեզ համար»․ Սուրեն Սուրենյանց

«Նման տենդենցի արմատավորումը միակ բարենպաստ լուծումն է նաև մեզ համար»․ Սուրեն Սուրենյանց
169
Երկուշաբթի, 07 նոյեմբերի, 2022 թ., 19:06

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Թույլ լավատեսություն
Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը վերջին ամիսներին մի շարք կոնֆիդենցիալ շփումներ է ունեցել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի և Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ, երեկ հաղորդել է The Wall Street Journal-ը:
Հեռու եմ այն մտքից, որ այս շփումները մոտ ապագայում կարող են վերջ դնել գլոբալ հակադրությանը, մյուս կողմից՝ նման շփումները վկայում են, որ Մոսկվայում ու Վաշինգտոնում աստիճանաբար գերակա է դառնում տեսակետը, որ ուկրաինական ճգնաժամը կարող է ունենալ միայն բանակցային լուծում:
Նման տենդենցի արմատավորումը միակ բարենպաստ լուծումն է նաև մեզ համար:
Գլոբալ հակադրությունը միայն խորացնելու է բազմաշերտ հակադրությունը Հարավային Կովկասում՝ դրանից բխող հետևանքներով, ու միայն միջազգային կոնսոլիդացված ջանքերը կարող են մեր տարածաշրջան բերել ինստիտուցիոնալ խաղաղություն»: