«Աշոտյանին վաղը ուզում են «մասկի շոուով» ձերբակալել»․ փաստաբան
![]() 272 Երկուշաբթի, 07 նոյեմբերի, 2022 թ., 18:44 «ՀՀ քննչական կոմիտեից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին այս պահին հարցաքննության ծանուցագիր չի ուղարկվել, բայց ունենք տեղեկություններ, որ վաղը կամ մյուս օրն իրենց կողմից «մասկի շոու» կկազմակերպվի ու կբռնեն, հույս ունենանք, որ այդ տեղեկություններն իրականություն չեն դառնա»,-այս մասին «24News»-ին տեղեկացրել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝անդրադառնալով այն լուրերին, որ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում կա: Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ օրերս բժշկական համալսարանի համար նախատեսված գույքի ձեռքբերման ընթացքում չարաշահումներ թույլ տալու գործով ձերբակալվել էր բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, այնուհետև՝ ազատ արձակել։ Նույն քրեական գործով վկայի կարգավիճակով անցնում է նաև Արմեն Աշոտյանը։ Փաստաբանի խոսքով՝ Արմեն Աշոտյանն այս գործով, որպես վկա, մի քանի անգամ հարցաքնվել է: Աթանեսյանն ընդգծել է, որ շատերն են այս գործով հարցաքննվել, ինքը՝ փաստաբանը, արդեն 4 տարի է՝ այդ գործով զբաղվում է, այս ընթացքում, որպես փաստաբան, տարբեր մարդկանց է ուղեկցել հարցաքննության: Աթանեսյանի տեղեկություններով, այս գործով բժշկական համալսարանի աշխատակիցներից մեկ անձ ձերբակալվել է: «Այս գործը փուչիկ է, իրավաբանական դատարկություն, մարդկանց փորձում են մեղադրել գումարի վատման մեջ, բայց գումարի վատնումը նշանակում է գումարի անվերադարձ կորուստ, իսկ տվյալ դեպքում՝ գումարի դիմաց ձեռք է բերվել անշարժ գույք, որն արժե ավելի թանկ, քան ձեռք է բերվել: Հետևաբար՝ վատման մասին խոսելը պարզապես ծիծաղելի է: Երբ գործը իրավաբանորեն դատարկություն է, հասկանում ես, որ պատճառները այլ դաշտում են: Պարոն Աշոտյանը գտնում է, որ իր նկատմամբ փորձ է արվում քաղաքական հետապնդում իրականացնել»,- ավելացրել է Աթանեսյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
