ՔՊ-ական Դավիթ Դանիելյանը սերտ կապերի մեջ է քրեական ենթամշակույթին հարողների հետ. «Ժողովուրդ»
![]() 249 Երեքշաբթի, 08 նոյեմբերի, 2022 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը, պարզվում է, քրեական ենթամշակույթ հարողների հետ բավականին սերտ կապերի մեջ է։ Մեր տեղեկություններով՝ արվեստի ներկայացուցիչ պատգամավորը (նկարիչ է), մշակույթին զուգահեռ, նաև քրեական ենթամշակույթով է տարված ու թե՛ գործադիրում, թե՛ օրենսդիրում ուղիղ կապ է ստեղծում, ապահովում կապը քրեական աշխարհի ներկայացուցիչների և օրվա իշխանությունների միջև։ Մեզ հայտնի դարձավ, որ օրերս՝ Դանիելյանի հոր մահվան տարելիցի արարողությանը, ի թիվս մի շարք պաշտոնյաների ու տեղացի ուժայինների (Սյունիքի մարզպետն, ի դեպ, ներկա չի եղել), մասնակցելիս է եղել նաև Նորտուսցի Ալիկ անունով հայտնի Ալիկ Բանդուրյանը։ Տեղեկության ու քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ ունեցած կապի մասին մեկնաբանություն ստանալու համար նաև պատգամավորի հետ կապ հաստատեցինք։ Նա, ըստ երևույթին, չհերքեց մեր ունեցած տեղեկությունը՝ ասելով. «Շատ մարդ է եկել հորս մեկ տարվա արարողությանը։ Մնացածը չեմ մեկնաբանում»։ Արվեստագետ պատգամավորը, փաստորեն, ոչ միայն լավ է նկարում, այլ նաև քրեական հեղինակությունների հետ է «տալիս-առնում», գուցե հարցեր փորձում լուծել։ Եվ դա՝ այն դեպքում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, թե քրեական ենթամշակույթի դեմ է պայքարելու, իսկ Սյունիքում 2018-ից՝ իշխանափոխությունից հետո, մարզպետ էր նշանակում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին, որ մարզում «քրեական տարրերի ողնաշարը կորտրի»»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
2509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
5909:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
366Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
360Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
357Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
233Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
312Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
270Երեկ, 11:07
