Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Խաղաղության պայմանագրի ապագան ավելի մշուշոտ է դարձել». Սուրեն Սուրենյանց

«Խաղաղության պայմանագրի ապագան ավելի մշուշոտ է դարձել». Սուրեն Սուրենյանց
189
Երեքշաբթի, 08 նոյեմբերի, 2022 թ., 20:06

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Խաղաղության պայմանագրի ապագան՝ ավելի մշուշոտ
Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպմանը, որտեղ, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են խաղաղության պայմանագրի տարրերը, ըստ ամենայնի՝ էական առաջընթաց չի արձանագրվել:
Նախնական տպավորություն ունեմ, որ վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում խաղաղության պայմանագրի ապագան ավելի մշուշոտ է դարձել, որովհետև հայ-ադրբեջանական հակամարտության բադադրիչին ավելացել է, այսպես կոչված, միջնորդական հարթակների կամ Արևմուտքի կամ Ռուսաստանի հակադրությունը: Վաշինգտոնը կամ Մոսկվան գուցե չունեն հայ- ադրբեջանական հաշտեցման իրենց առանձին պլանները ռեալիզացնելու կարողություններ, բայց նրանց պոտենցիալը բավարար է՝ «հակառակորդի» նախաձեռնությունը տապալելու համար»: