«Եթե Տավուշի մարզպետը հրաժարվում է պատասխանել, նշանակում է՝ պատրաստ են այդ տարածքները հանձնել»․ Աննա Գրիգորյան
![]() 250 Երեքշաբթի, 08 նոյեմբերի, 2022 թ., 11:00 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում խոսել է երկրում ստեղծված իրավիճակի մասին․ «Եթե 44-օրյա պատերազմի մասին այս իշխանությունը դեռ տարբեր մանիպուլյացիաների է դիմում, բանակցային գործընթացից ակնհայտ փաստերը խեղաթյուրում, թե նախկինները արդեն հանձնել էին Արցախը, ապա պատերազմից երկու տարի անց, երբ ադրբեջանցիները ներխուժում են ՀՀ սուվերեն տարածք, այստեղ խոսել նախկինների մասին, տրամաբանությանը չի ենթարկվում»։ Պատգամավորը նաև արձագանքել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի՝ ԱԺ երեկվա ճեպազրույցին․ «Ես ուղղակի դժվար եմ պատկերացնում մեկ այլ երկրում բարձրաստիճան պաշտոնյային հարցնեն՝ «ձեր տարածքի այս գյուղը, որտեղ այս պահին մարդիկ են ապրում, դա կարո՞ղ է օտարվել այլ երկրի», այդ մարդը դժվարանա պատասխան տալ։ Եթե Տավուշի մարզպետը հրաժարվում է ասել, որ Տավուշի գյուղերը չեն տրվելու Ադրբեջանին, սա արդեն նշանակում է, որ պատրաստ են այդ տարածքները հանձնել»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
