«Այստեղ կան քաղաքական խորը գործընթացներ»․ Զարուհի Փոստանջյան
![]() 277 Երեքշաբթի, 08 նոյեմբերի, 2022 թ., 17:00 «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը «Հայելի» ակումբում անդրադարձել է ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ Պլազայի» սեփականության իրավունքից զրկելու դատախազության պահանջին․ «Տարիներ առաջ ոչ միայն այդ տարածքի սեփականաշնորհումը, այլ հազարավոր գործարանների և այլ տարածքների սեփականաշնորհում է տեղի ունեցել, ոմանք միգուցե օրինական կարգով, բայց հիմնականում ամեն ինչ տեղի է ունեցել անօրինական։ Ես չեմ կարծում, որ այնտեղ խնդիր պետք է առաջացած լիներ, առաջինը այդ տարածքից չպետք է սկսվեր վերանայումը, կարելի էր սկսել հազարավոր գործարաններից։ Հաշվի առնելով, որ տարածքի ճարտարապետական տեսքը պահպանվել է, սա չպետք է լիներ առաջնայինը, հետևաբար մենք կարող ենք ենթադրել, որ այստեղ կան խորը քաղաքական գործընթացներ, որի միջոցով ուզում են հասկացնել այլ անձանց, որ մենք նման գործառույթներ ենք իրականցնելու, ինչու չէ՝ նաև պայմանավորված Սուքիասյանի հետ, միգուցե իրար հետ հարցեր կան, որոնք պետք է ճշտեն, որովհետև մենք հասկանում ենք, որ ՀՀ-ում իշխանությունը կենտրոնացված է բուրգաձև՝ ինչպես նախկինում էր․ բուրգի վերևում կանգնածն է որոշումները կայացնում՝ վերևում կանգնած են Աննան և Նիկոլը, 2018 թվականից Հայաստանը այլևս ղեկավարում են ամուսինները»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
