«Բարեկամներ և թշնամիներ ենք փնտրում այնտեղ, որտեղ նրանք չեն եղել և չեն լինելու». Արման Բաբաջանյան
![]() 271 Չորեքշաբթի, 09 նոյեմբերի, 2022 թ., 11:12 ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Ադրբեջանը ժամանակին պարտվեց պատերազմում, կորցրեց տարածքներ, բայց շատ արագ գիտակցեց, որ ուժը, կարողությունը ոչ թե աշխարհից նեղանալու, ռազմավարական և ոչ ռազմավարական, բարեկամներ և թշնամիներ փնտրելու, դատապարտվածության մատնվելու, փակվելու, մեկուսանալու, ամփոփվելու մեջ է, այլ աշխարհի հետ ինտեգրվելու մեջ է, միջազգային տնտեսական և էներգետիկ անվտանգության համակարգերին կապվելու մեջ է։ Այդ գիտակցման հետ եկավ ուժ, գիտակցում և կարողություն։ Հայաստանը պարտվել է, կորցրել է տարածքներ, կորցրել է հազարավոր կյանքեր, այժմ իրավունք չունենք զիջել մեր կամքը, միտքը, սթափությունը․․․ Կրկին բարեկամներ և թշնամիներ ենք փնտրում այնտեղ, որտեղ նրանք չեն եղել և չեն լինելու։ Հասուն քաղաքական միտքը պետք է ելնի այն կանխավարկածից, որ բոլորն են մեզ թշնամի, ում հետ հարաբերություններում մենք սուբյեկտ չենք, (և չենք էլ ձգտում լինել), այլ օբյեկտ։ Այն, ինչ մենք անում ենք բանական մտքի, հայկական սթափ, ռացիոնալ, պետական շահով առաջնորդվելու կարողականություն ձեռք բերելու անհրաժեշտ գիտակցման հետ քաղաքական անհամարժեքության, կամ Հայաստանի դեմ դիտավորության դրսևորում է»: Աղբյուրը` Արման Բաբաջանյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
