«Հայաստանը դեռևս չի կարողանում դուրս գալ պատերազմի ու պարտության միջավայրից». Անդրանիկ Թևանյանը
![]() 237 Չորեքշաբթի, 09 նոյեմբերի, 2022 թ., 12:00 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական օրացույցը՝ սեպտեմբերի 27-ի և նոյեմբերի 9-ի արանքում 2020-ի նոյեմբերի 9-ին թշնամուն գյոռբագյոռ անող և «Շուշիի համար մարտերը շարունակող» իշխանությունը նույն օրվա գիշերն իր ստորագրությամբ ամրագրեց Արցախի պետականության կորուստը։ Շուշին նոյեմբերի 5-ին էր գրավվել, բայց պրոպագանդան այդ մասին չէր ասում, որպեսզի ֆեյսբուքյան մթնոլորտը պահպանվի։ Այդ հետո պետք է դարդ արվեր կորած օծանելիքի համար՝ Շուշին դժգույն քաղաք հռչակելուն ընդառաջ։ 2020-ի նոյեմբերի 9-ի հիմքերը դրվեցին 2018-ի մայիսի 9-ին՝ Ստեփանակերտում։ Արանքում եղան Բոլթոնի պլանը, տխրահռչակ «Մյունխենյան սկզբունքները», «Հակամարտության լուծումը պետք է բավարարի Հայաստանի ժողովրդին, Ղարաբաղի ժողովրդին, Ադրբեջանի ժողովրդին» կեղծ խաղաղասիրական բանաձևը, փամփուշտները ձուլելու և զարդեր պատրաստելու կոչը, Տավուշյան «ճակատամարտը», Հ1-ով եթեր չգնացած «դարակազմիկ» հարցազրույցը։ Պատերզմն ու պարտությունը շատ դաժան էին։ Ոչ պակաս դաժան է նաև մինչև հիմա սեպտեմբերի 27-ի ու նոյեմբերի 9-ի արանքում մնալը։ Հայաստանը դեռևս չի կարողանում դուրս գալ պատերազմի ու պարտության միջավայրից և վերջապես մտնել նոյեմբերի 10-ի ռեժիմի մեջ։ Ալիևը շարունակում է հոխորտալ ու պահանջել։ Աշխարհը զարմացած հետևում է հայերի ինքնաոչնչացնող քայլերին։ Դաշնակից-բարեկամ երկրները դեռ պահում են Արցախն ու Հայաստանը՝ ի հեճուկս ՀՀ իշխանությունների ու ՀՀ քաղաքացիների մի ստվար հատվածի։ Հայկական օրացույցը հետ է մնացել աշխարհի օրացույցից, քանզի այնտեղ 2022-ի նոյեմբերի ինն է այսօր, իսկ մեզ մոտ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»․․․ Հ․ Գ․ Պատերազմից 1 տարի առաջ՝ 2019-ի նոյեմբերի 5-ին տեղի ունեցած հարցազրույցում խոսել եմ այն մասին, թե ինչպես է պատերազմը թակում մեր դուռը»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
