«Ոտքի վրա կայացված որոշումները հարված են եղել մեր պետական և ռազմական կառավարման գործունեությանը». Ս. Օհանյան
![]() 262 Չորեքշաբթի, 09 նոյեմբերի, 2022 թ., 12:30 «Նոյեմբերի 9-ը, այն հայտարարության օրն է, որը ամրագրեց աղետալի վիճակ»,- Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող մարտահրավերների վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Պատերազմի ամբողջ ընթացքի վերլուծությունից հետո մենք եզրակացնում ենք հետևյալը․ պետական և ռազմական կառավարման համակարգում ռազմական թատերաբեմի չգիտակցելը բերեց մեր ժողովրդի համար պարտության, բայց մարտական գործողությունների տարբեր հատվածներում, ուղղություններում մեր հրամանատարներն ու զինվորները, հատկապես նրանք, ովքեր իրենց կյանքն են տվել, ովքեր հերոսաբար իրենց վրա են վերցրել պատերազմական դաժանությունները, ծանրությունները, ուղղակի հերոսություններ են ցուցաբերել»,-ասաց Օհանյանը: Շարունակելով խոսքը՝ նա ասաց. «Այսօրվա իշխանությունները պատերազմի ժամանակ ոչինչ չեն արել հաջողության հասնելու համար, ըստ էության, ոտքի վրա կայացված որոշումները հարված են եղել մեր պետական և ռազմական կառավարման գործունեության համար: Կառավարությունը, ԱԺ-ն, ԱԽ-ն, ԶՈՒ-ն, ԳՇ-ն այն վայրերը պետք է լիեին, որտեղ մանրակրկիտ քննարկումներից հետո կայացվեին ծանրակշիռ որոշումներ, և հակառակարոդին, ինչ-որ մի հատվածում, կանգնեցնեին»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
