«Եթե սա տարածքային վեճ է, ապա Հայաստանին շատ դժվար է պաշտպանվել ագրեսորի պիտակից». Շ. Քոչարյան
![]() 267 Չորեքշաբթի, 09 նոյեմբերի, 2022 թ., 13:06 «Եթե Հայաստանը կամովին հրաժարվում է ինքնորոշումից և իջեցնում նշաձողը, դա ոչ այլ ինչ է, քան ինքն իր վրա վերցնում է ագրեսորի պիտակը: Ագրեսորը պիտի պատժվի»,- Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող մարտահրավերների թեմայով քննարկման ժամանակ ասաց նախկին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։ «Տեղի է ունեցել հակամարտություն, եղել են հազարավոր զոհեր, ավերածություններ, ո՞վ է դրա համար պատասխանատու։ Եթե խնդիրը վերաբերում է ինքնորոշմանը, ապա ստացվում է, որ ագրեսորը Ադրբեջանն է, որը ի պատասխան Արցախի ժողովրդի իրացված ինքնորոշման, դիմել է ուժային քաղաքականության, որը արտահայտվել է բռնի տեղահանումներով, զանգվածային ջարդերով և լայնածավալ ռազմական ագրեսիայով՝ ինքնորոշված ԼՂ-ի դեմ։ Եթե սա տարածքային վեճ է, ապա Հայաստանին շատ դժվար է պաշտպանվել ագրեսորի պիտակից»,- ասաց Քոչարյանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
