«Եթե կա մի արտաքին ուժ, ով ի զորու է դադարեցնել ռազմական ներխուժումը, ապա կարող էր նաև նախապես կանխել». Գևորգ Դանիելյան
![]() 234 Չորեքշաբթի, 09 նոյեմբերի, 2022 թ., 15:06 ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի գրառումը. «Մեր թշնամիներն իրենք իրենց կդավաճանեին, եթե բազմիցս չապացուցեին, որ նոյեմբերի 9-ով չի ավարտվել, այլ սկսվել է ցեղասպանության նոր դարաշրջանը, որն ուղեկցվելու է ոչ միայն պատերազմի շանտաժով, զինված հարձակումներով, այլև փափուկ քաղաքականությամբ տարածքներն ու տնտեսությունը յուրացնելով: Բավ է սին դատողություններ անենք, թե իրականում ով դադարեցրեց այս կամ այն ռազմական ներխուժումը: Վերջին հաշվով, եթե կա մի արտաքին ուժ, ով ի զորու է դադարեցնել, ապա նույնպես կարող էր նաև նախապես կանխել: Ապավինենք մեր սեփական ուժերին և վարենք խելամիտ, ոչ թե խելացնոր արտաքին քաղաքականություն: Խոնարհումս ազատագրական պայքարի բոլոր նահատակներին, համբերություն, ուժ ու կորով իրենց ծնողներին ու մերձավորներին, նոյեմբերի 9-ը պատմության մեջ չի մնալու, որպես ամոթի ու պարտության օր, այո՝ «Տաճարը հաղթելու է փողոցին»...»: Աղբյուրը` Գևորգ Դանիելյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
