«Ամբողջ խոսքը ցուցմունք է իր դեմ». Տարոն Սիմոնյան
![]() 245 Չորեքշաբթի, 09 նոյեմբերի, 2022 թ., 16:30 ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը. «Արևելքի մեր հարևան պետության միջազգային հանցագործ բռնապետի ամբողջ խոսքը ցուցմունք է իր դեմ՝ թե՛ իրավաբանական, թե՛ հոգեբանական տեսանկյունից։ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ առումով պետք է արձանագրել, որ նա հայտարարում է՝ . պատերազմը սկսել է, իսկ ընթացիկ ու առաջիկա զինված բախումները հրահրել և իրականացնելու է ինքը (իր գլխավորությամբ) - (ագրեսիա-հանցագործություն), . հայերի էթնիկ զտումներ իրականացրել է ինքը (իր գլխավորությամբ) - (մարդկության դեմ ուղղված հանցագործություն), . հայ զինվորներին ու քաղաքացիական բնակչությանը խոշտանգել է ինքը (իր գլխավորությամբ) - (պատերազմական հանցագործություններ), . հայերի հետքը Արցախից, հետո Հայաստանից մաքրելու է ինքը (իր գլխավորությամբ) - (ցեղասպանուություն) . և այլն։ Այստեղ ուշագրավ է այն պետությունների վարքագիծը, որոնք ծափահարում և շնորհավորում են հանցագործին։ Մի տեղ գրենք՝ չմոռանանք։ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ առումով ևս կարևոր ցուցմունք է, քանի որ այս հանցագործն անընդատ ցիտում է, որ չի վախենում Հայաստանից, հայերից և նրանց օգնողներից։ Իսկ բոլոր հոգեբանները գիտեն, որ չվախենալու մասին անընդհատ խոսում են նրանք, ովքեր սարսափում են, հատկապես, եթե դու հանցագործ ես, գիտես, թե ինչ դաս է տվել քեզ հայ զինվորը, և ինչպիսի դաս պիտի ստանաս ոչ հեռավոր ապագայում նույն հայ զինվորի կողմից, ինչպես նաև գիտակցում ես, թե որքան հայ մարդ է երդվել ինքն իրեն ու հրաժարվել սեփական-անձնական կյանքից՝ հանուն հայ ազգի արժանապատվության վերականգնման: Մնում է՝ շատ շուտ չսատկես, որ կիսատ մնացած դաստիարակությունդ ավարտին հասցվի...»: Աղբյուրը` Տարոն Սիմոնյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
12403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
192Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
253Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
311Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
241Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
184Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
320Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
363Երեկ, 16:09
