«Դավաճանը ոչ թե պատժված է, այլ փորձում է պատժել թշնամիների դեմ պայքարողներին». Արսեն Ջուլֆալակյան
![]() 253 Հինգշաբթի, 10 նոյեմբերի, 2022 թ., 00:18 Նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավոք, հերթական անգամ համոզվում ես, որ 2 տարի առաջ պատահած համազգային պարտությունն ու խայտառակությունն օրինաչափություն էր, երբ տեսնում ես, որ՝ - մինչև այսօր այդ դավաճանության գլխավոր ճարտարապետը և նրա խմբակն իշխանության են և շարունակում են վայելել հազարավոր մարդկանց աջակցությունը, այդ թվում՝ բավական կրթված մարդկանց - դավաճանը ոչ թե պատժված է, այլ փորձում է պատժել բոլոր նրանց, ովքեր պայքարում են Հայաստանի ներքին և արտաքին թշնամիների դեմ - ազգակործան պատուհասն իր ընտանիքով հանդերձ նույնիսկ մի փոքր չի զղջում իր բերած աղետի համար և չտեսավարի առավելագույնս ըմբոշխնում է իշխանության տված բարիքները՝ նորից անպատիժ - կապիտուլյացիան ներկայացվում է որպես սովորական, նորմալ մի երևույթ և ընդունվում է հանրության լայն շերտերի կողմից - պատերազմի ընթացքում և դրանից հետո խայտառակ վարք դրսևորածները նշանակվում են նոր, ավելի բարձր պաշտոնների, մաքրվում են, երբեմն նույնիսկ հերոսացվում, շարունակում են անարգել եթերներով և սոցհարթակներով իրենց ստերի և մանիպուլյացիաների տարածումը - ՊՆ-ն, ԳՇ-ն, ԱԱԾ-ն հաշտ են այս ամենի հետ: Հաշտ են նաև բազմաթիվ իբր սկզբունքային, ազգայնական հայտնի դեմքեր, որոնք ևս շատ հարմար տեղավորվել են տարբեր պաշտոնների - Սփյուռքի տարբեր համայնքներում հանդիպումների ընթացքում լսում ես խայտառակ «սրանք վատն են, բայց նախկիններն ավելի վատը» թեզը - սուտը, ատելությունը, ցինիկությունը, տգիտությունը, քծնանքն ու մեծամտությունը, արդարության բացակայությունը հասել են խեղդող մակարդակի... - երբ այսքան ապացույցներից հետո ծնունդով արցախցի, բարձրագույն կրթություն ստացած, տարիներով դասախոս աշխատած մարդն ասում է, թե էս «խեղճն» ինչ աներ, ամեն ինչ նախապես էր որոշված... - երբ հայտնի քպ-ականները դեռ կարող են ազատ զբոսնել քաղաքում Երկար կարելի է շարունակել: Բայց այսքանն էլ հերիք է, որ պարզ դառնա եղածի օրինաչափությունը: Հ. Գ. Ցավակցում եմ հայրենիքի համար նահատակվածների ընտանիքներին: Կգա ժամանակ, երբ նրանց սխրանքները կգնահատվեն»: Աղբյուրը` Արսեն Ջուլֆալակյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
