«Ցավալի է, որ Արծվիկ Մինասյանի նման երբեմնի կոմպետենտ գործիչները կարող են նման ստեր տարածել». Էդմոն Մարուքյան
![]() 235 Հինգշաբթի, 10 նոյեմբերի, 2022 թ., 10:24 Հատուկ հանձնարարություններով դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հանրային հեռուստաընկերության եթերում Արծվիկ Մինասյանը, ինչպես Ռոբերտ Քոչարյանի շատ այլ թիմակիցներ, չկարողացավ շրջանցել իմ անձը և հնչեցրեց ստահոդ տեղեկություններ: Ինձ վերագրվեց մի հայտարարություն, որը երբևէ չի արվել իմ կողմից: Հասկանում եմ, որ այդ գործիչները չունեն ադեկվատ քաղաքական օրակարգ, սակայն չեմ կարծում, թե այս բախտորոշ փուլում արտաքին մարտահրավերներից մեզ շեղելը ճիշտ է, հատկապես հաշվի առնելով, որ վերջին շրջանում անձամբ զերծ եմ եղել ներքաղաքական գնահատականներից: Պարզապես ցավալի է, որ Արծվիկ Մինասյանի նման երբեմնի կոմպետենտ գործիչները կարող են նման ստեր տարածել՝ նպատակ ունենալով սպասարկել իրենց քաղաքական առաջնորդի նեղ շահերը: Շաբաթներ առաջ նույն եթերում ասել եմ, որ Աժ ընդդիմադիր ուժերը պետք է դիրքորոշում հայտնեն իրենց իսկ կողմից շահարկվող «միջանցքի» վերաբերյալ: Պետք է հստակ ասեն՝ Հայաստանի ինքնիշխանությունն իրենց համար կարմիր գի՞ծ է, թե՞ ոչ: Մինչ օրս հստակ չեն արտահայտվել, մինչդեռ պատկառելի տարիքի մարդը հասել է Հ1-ի եթեր ու խոսում է իմ ու Փաշինյանի սուրճ խմելուց: Հ. Գ. Լուսանկարում երբեմնի կոմպետենտ գործչի համբավ ունեցող Արծվիկ Մինասյանն է, ով մերժում էր սուտն ու կեղծիքը»: Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
