«Ընդդիմությունն ասում է՝ դուք մեզ իշխանություն տվեք, մենք ձեզ միջանցք կտանք». Վահագն Ալեքսանյան
![]() 238 Հինգշաբթի, 10 նոյեմբերի, 2022 թ., 12:12 ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընդդիմության միանգամից երկու ներկայացուցիչ՝ Իշխան Սաղաթելյանն ու Արծվիկ Մինասյանը, այսօր շարունակեցին իրենց «նախընտրական քարոզարշավը»՝ «նախընտրական ծրագրի» հիմնական դրույթի պարբերական կրկնությամբ։ Այդ դրույթը հնչում է այսպես. «Նիկոլ Փաշինյանը բանավոր խոստացել է միջանցք տալ Ադրբեջանին»։ Այն որ սա բացարձակ սուտ է, կարծում եմ՝ արդեն պարզ է Հայաստանում ապրող յուրաքանչյուրին։ Այս դեպքում հարց է ծագում՝ եթե ընդդիմությունը գիտի, որ բոլորը գիտեն, որ իրենց ասածը սուտ է, ապա ինչո՞ւ է դա օրական ռեժիմով կրկնում։ Մի պարզ պատճառով. դա ընդդիմության «նախընտրական» խոստումն է։ Այս սուտն անընդհատ կրկնելով՝ ընդդիմությունը փաստացի խոստանում է տրամադրել միջանցքը, խոստանում է դա նրան/ց, ով/ովքեր, ըստ ընդդիմության, կարող են որոշել ու կամ լուծել Հայաստանում իշխանափոխության հարցը։ Կամ եթե ավելի պարզ. ընդդիմությունն ասում է՝ դուք մեզ իշխանություն տվեք, մենք ձեզ միջանցք կտանք, մեր հանրության շրջանում էլ դրա մեղքը կբարդենք Փաշինյանի վրա։ Ու թե ինչքա՞ն պիտի այս ողորմելի կրկեսը շարունակվի, միայն Աստված գիտի»։ Աղբյուրը` Վահագն Ալեքսանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
