«Հայաստանը պետք է զգուշավոր կեցվածքով նպաստի Բաքու-Թեհրան լարվածության աճին». Արմեն Պետրոսյան
![]() 256 Շաբաթ, 12 նոյեմբերի, 2022 թ., 02:06 Արևելագետ Արմեն Պետրոսյանի գրառումը. «Տարածաշրջանում ադրբեջանաթուրքական հավակնությունները զսպելու Իրանի կարևոր դերակատարումը Տարածաշրջանում ադրբեջանաթուրքական հավակնությունները զսպելու Իրանի դերակատարման կարևոր ուղղություններից մեկն էլ Բաքվի բազմաշերտ ռեսուրսների մասնատումն է։ Բանն այն է, որ նաև Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման հետ կապված նման զգայուն ժամանակահատվածում Թեհրան-Բաքու հարաբերությունների գերլարվածության պայմաններում Ադրբեջանն ստիպված է իր սահմանափակ քաղաքական-դիվանագիտական, քարոզչական, տնտեսական ռեսուրսների մի զգալի հատված կենտրոնացնել Իրանի դեմ՝ դրանք դուրս մղելով Հայաստանի նկատմամբ հաշվարկված համակողմանի ճնշման քաղաքական օրակարգից։ Նման իրավիճակում Հայաստանը պետք է բավականաչափ զգուշավոր կեցվածքով և դիրքավորմամբ նրբորեն նպաստի Բաքու-Թեհրան լարվածության աճին։ Իսկ նշվածը հնարավոր է առնվազն երեք հարթություններում՝ 1. Նախաձեռնողականություն դրսևորելով՝ առավելագույնս ակտիվացնել Հայաստան-Իրան համագործակցությունը հնարավոր բոլոր մակարդակներում։ 2. Հնարավորինս ակտիվացնել Իրանի և Հայաստանի մասնակցությամբ բոլոր հնարավոր բազմակողմանի ձևաչափերը՝ այլ շահագրգիռ դերակատարների ներգրավմամբ (Հյուսիս-Հարավ, Պարսից Ծոց-Սև ծով, Հնդկաստան-Իրան-Հայաստան, Թուրքմենստան-Իրան Հայաստան, Ռուսաստան-Իրան-Հայաստան...)։ 3. Քարոզչական հարթությունում տեղեկատվական և փորձագիտական մակարդակներում հնարավորինս չեզոք կերպով, բայց զանգվածաբար անդրադառնալ «Ադրբեջան-Իրան» լարվածության թեմային՝ դրա տարածումն ապահովելով նաև միջազգային լսարաններում։ Գլոբալ և տարածաշրջանային նման բարդագույն իրավիճակում վերոնշյալը կարևոր և չափելի արդյունավետությամբ մարտավարական ուղեգիծ է, որն ստուգված մանևրի հնարավորություն է ընձեռում Երևանի անվտանգային քաղաքականության համատեքստում»։ Աղբյուրը` Արմեն Պետրոսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
