«Սա երկրի անվտանգության ապահովումը ձախողման տանող քաղաքականություն է». Արման Թաթոյան
![]() 230 Ուրբաթ, 11 նոյեմբերի, 2022 թ., 23:18 ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմից 2 տարի անց Կառավարության երեկվա նիստին ասվեց այն, ինչ ես պնդում եմ 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Խոսքն Ադրբեջանի հետ շփման գոտիներով ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու իմ առաջարկի մասին է, որը Կառավարությունը հետևողականորեն անտեսում էր, իսկ երեկ ապառազմականացված գոտի ստեղծելու մասին հայտարարել է ՀՀ Կառավարության ղեկավարը՝ նշելով, որ նման առաջարկ է փոխանցվել Բաքվին (թեև հարց է, թե ինչ մանրամասներ կան): Իմ այս մոտեցումը մեր մեծ ջանքերով անցյալ տարի անգամ տեղ գտավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ-ի հատուկ բանաձևում։ Բայց այս հայեցակարգին աջակցելու փոխարեն ՀՀ կառավարությունը (ԱԺ կառավարող խմբակցության ու նույն քաղաքական թիմի տեղական պաշտոնյաների հետ միասին) անում էր հակառակը՝ հետևողականորեն հերքում էր սահմանային բնակավայրերում ադրբեջանական անօրինական արարքների վերաբերյալ իմ հայտարարությունները, արդարացնում էր ադրբեջանական անօրինական տեղակայումները, թաքցնում էր խախտումների փաստերը, օրինակ՝ գողություններ, քաղաքացիների նկատմամբ սպառնալիքներ, կրակոցներ և այլն։ Հաշվի առնելով նրանց չդադարող հանցանքները մեր ժողովրդի նկատմամբ և անպատժելիության հովանավորության, թշանամանքի ադրբեջանական պետական քաղաքականության ապացույցները՝ ինձ համար ակնհայտ էր ի սկզբանե, որ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության Հայաստանի կամ Արցախի հետ։ Այս ամենի ֆոնին ՀՀ կառավարությունը միակողմանի խոսում է խաղաղության դարաշրջանի մասին: Ակնհայտ է, որ սա երկրի անվտանգության ապահովումը ձախողման տանող քաղաքականություն է: Ես շարունակում եմ հիմնավորել ու պնդել, որ ադրբեջանական զինված ծառայողները, նրանց ենթակառուցվածքները պետք է հեռացվեն մեր գյուղերի ու ճանապարհների մոտից, ընդ որում՝ ոչ միայն ներխուժած հատվածներից։ Մեկ կարևոր բան պետք է հաշվի առնել, որ նրանց հեռացումը չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ այս կամ այն վայրը ո՞ր երկրի սահմանների մեջ է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիատացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել, որ մինչ այդ մարդկանց նորմալ կյանքը, իրավունքները և անվտանգությունը վերականգնվի: Սա է առաջնայինը և չի կարող սպասել որևէ րոպե: Միջազգային հանրությունն այս հարցում կարևորագույն անելիք ունի, որովհետև Սյունիքում, Գեղարքունիքում, ցավոք, արդեն Վայոց ձորում սահմանների հետ կապված վիճակը սկզբունքային առումով հակասում է այն ամենին, ինչ ստեղծել ու հաստատել են այդ նույն հանրությունը: Բայց մենք ինքներս պետք է ճիշտ աշխատանք տանենք այդ ուղղությամբ: Սա էլ ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ իմ զեկույցը՝ միջազգային փորձի վերլուծությամբ, որին կցված է նաև ինտերակտիվ քարտեզ»: Աղբյուրը` Արման Թաթոյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
