Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Էրդողանից դրական տպավորություն եմ ստացել». Նիկոլ Փաշինյան

«Էրդողանից դրական տպավորություն եմ ստացել». Նիկոլ Փաշինյան
262
Ուրբաթ, 11 նոյեմբերի, 2022 թ., 20:54

«Թուրքիայի նախագահի հետ առաջին շփումը չէր։ Հեռախոսազրույց ունեցել էինք, բայց առաջին հանդիպումն էր, և պետք է ասեմ, որ դրական տպավորություն եմ ստացել»,-ՀԸ-ի հարցին՝ Պրահայում հանդիպեցիք Թուրքիայի նախագահ Էրդողանին, ի՞նչ տպավորություն ստացաք, կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է նաև արձանագրել, որ թե՛ հեռախոսազրույցը, թե՛ հանդիպումը ես գնահատում եմ դրական։ Գնահատում եմ այն առումով, որ մեր երկուսի խոսակցությունը, մեր ասածներն անհամատեղելի չէին իրար հետ»,-նշեց Փաշինյանը։