«Ռուսական զորքի դուրս գալու Ադրբեջանի պահանջը պետք է լեգիտիմ լինի». Փաշինյան
![]() 277 Ուրբաթ, 11 նոյեմբերի, 2022 թ., 21:36 «Տեսականորեն 2025 թվականից հետո կարող է պահանջված չլինել խաղաղապահների ներկայությունը, եթե ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության ապահովման հետ կապված բոլոր երաշխիքները ստեղծված լինեն»,-Հ1-ի տաղավարում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի նախագահի՝ նոյեմբերի 8-ի ելույթը որակելով Սոչիի հայտարարության խախտում։ «Ես ուզում եմ ասել, որ ՌԴ խաղաղապահները, առանց նման երաշխիքների հստակ ձևակերպման, չեն կարող դուրս գալ, ուղղակի չեն կարող: ՌԴ խաղաղապահ զորախումբը ԼՂ շփման գծի երկայնքով ու Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է ՌԴ դաշնային խորհրդի ընդունած որոշման հիման վրա ու այդ որոշումը, եթե կարդանք, կտեսնենք՝ գրված է, որ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունները կանխելու ու թույլ չտալու համար», – ասաց վարչապետը՝ շեշտելով․ «Ռուսական զորքի դուրս գալու Ադրբեջանի պահանջը պետք է լեգիտիմ լինի։ Եթե Ռուսաստանն ուզենա դուրս գալ ԼՂ-ից, ապա պետք է դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ: Եթե Ռուսաստանը ցանկություն, կամ կարողություն չունի դա ապահովելու, պետք է դիմի ՄԱԿ-ի անվտանգային խորհրդին, ասի՝ «տեսեք, ես ֆիքսել եմ սպառնալիքը, բայց չեմ կարողանում կամ չեմ ուզում հասցեագրել, հետևաբար դիմում եմ, որ այս հարցը լուծեք, ես գնում եմ, թող ուրիշ մարդիկ գան»»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
