«Մնացած ցանկացած բան, որ ասում է Նիկոլ Փաշինյանը, սովորական լոլո է». Նաիրի Հոխիկյան
![]() 241 Շաբաթ, 12 նոյեմբերի, 2022 թ., 00:06 Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «Անկախ նրանից, թե մտքի ինչպիսի գոհարներ է երկնել Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերում, կան արժեքներ ու սկզբունքներ, որոնք անփոփոխելի են ազգի ու ազգային գործիչների համար։ 1. Արցախը պետք է լինի բացառապես հայկական և կլինի այդպիսին։ 2. Արցախի գրավյալ շրջաններից առնվազն Հադրութը, Շուշին ու Քարվաճառը վաղ թե ուշ պետք է վերակցվեն Արցախին ինչպես պատմական, այնպես էլ անվտանգային նպատակներով։ 3. Ո՛չ Ալիևը, ո՛չ էլ Էրդողանը կիրթ ու կառուցողական չեն։ Նրանք Հայաստանի և հայ ազգի, Հայաստանում ապրող եզդիների, ասորիների, հույների, քրդերի, ռուսների թշնամիներն են և սելջուկ թուրքերի հետնորդները։ 4. Ադրբեջանի հետ Հայաստանը որևէ հաշտության պայմանագիր չի կարող կնքել. Ա. քանի դեռ Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքում են, Բ. քանի դեռ թեկուզ մեկ հայ գերի կա Ադրբեջանում, Գ. քանի դեռ չկա Ադրբեջանի գրավոր համաձայնությունն Արցախում ռուս խաղաղապահների երկարատև առաքելության վերաբերյալ։ Սրանք հիմնական կետեր են, կան նաև ենթակետեր, որոնք ևս հիմնված են Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության ու կայունության երաշխիքների վրա։ Մնացած ցանկացած բան, որ ասում է Նիկոլ Փաշինյանը, սովորական լոլո է, ուրիշ ոչինչ։ Մենք նիկոլների օրակարգերն անտեսում ենք»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
8301:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
13800:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
341Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
796Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
420Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1077Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
988Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
869Երեկ, 14:24
