«Կրթված մարդուց՝ Իլհամից մինչև դրական տպավորություն թողած Ռեջեփ Թայիբ»․ Նարինե Դիլբարյան
![]() 298 Կիրակի, 13 նոյեմբերի, 2022 թ., 14:42 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «Կրթված մարդուց՝ Իլհամից մինչև դրական տպավորություն թողած Ռեջեփ Թայիբ։ Փաշինյանի ձևակերպումները ազեր-թյուրքական բանակցային-դիվանագիտական շփումներից բանալի բառեր են՝ հասկանալու համար այն ջախջախիչ հզոր ազդեցությունը, որ նրանք գործում են Հայաստանի վարչապետ համարվող Փաշինյանի վրա։ Եվ այստեղից էլ թոթովախոս մանկական հաճոյախոսումները, թե «Պրագայում իմ (ՆՓ) և նախագահ Էրդողանի ասածները միմյանց չէին հակասում», ոչինչ, որ դույն «կիրթ-դրական» մարդիկ իրենց բանակներով բռնազավթել են հայկական տարածքները, սպանել մեր հազարավոր հայրենակիցներին, իրենց նախնյաց օրինակով նոր ցեղասպանություն են նախապատրաստում, հարգում գորշ գայլերի ավանդույթները, իսկ Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է, իր «նոր», իրականում հին, հայտնի տեսությունն է առաջ քաշում՝ Արցախը Ադրբեջան է, Նախիջևանն էլ, ՀՀ անկախության հռչակագիրն ինքը վերանայում է, ձևափոխում Ալմաթիի ԱՊՀ ստեղծման հռչակագիրը, որի կանոնադրության մեջ ամրագրված է ազգերի ինքնորոշման իրավունքը, բայց դրա մասին Փաշինյանն իհարկե չի խոսում, ինքը միայն կիրթ և դրական բաներից է խոսում՝ նոր, սփյուռքն էլ իր կեղծաժողովի միջոցով նորացնում է, Մինսկի խմբի, եռանախագահության Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ բանակցային ողջ գործընթացը նորովի է սրբագրում, միով բանիւ նորարարական կիրք։ Նման նորարարությունն իրականում խորքային թաքնված հին հակահայ տեսությունն է»։ Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
