«Ինչո՞ւ ես անում հայտարարություններ, որոնք վնասում են մեր հայրենակիցներին». Տաթևիկ Հայրապետյան
![]() 263 Երկուշաբթի, 14 նոյեմբերի, 2022 թ., 09:54 ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 14-ին, իր «Թվիթեր»-ի էջում գրել է. «Ադրբեջանը ԼՂՀ-ի հայերին անվանում է «մեր քաղաքացիներ» և միևնույն ժամանակ կրակում է նրանց վրա, երբ նրանք գյուղատնտեսական աշխատանքներ են կատարում։ Սպանության փորձի 54 դեպքով 11.09.2020-ից ի վեր զոհվել է 3, վիրավորվել՝ 16 խաղաղ բնակիչ։ Արդյո՞ք ադրբեջանական՝ «ԼՂ հիմնահարցը լուծված է» տեսլականը սա է»»։ Նույն Նիկոլ Փաշինյանը 3 օր առաջ՝ նոյեմբերի 11-ի իր հարցազրույցում, ասել է. «Իրականում ես ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն էլ է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է: 2007թ. ընդունել է, որ Ադրբեջանի մաս է, և, ի վերջո, մենք ինչքա՞ն պետք է սա չարձանագրենք... Ես այդ մասին մեկ ժամանոց ելույթ եմ ունեցել Ազգային ժողովում, ուրիշ խնդիր է, մենք ուզո՞ւմ ենք դա տեսնել: Մեր բոլոր խնդիրները գալիս են դրանից, որ շարունակում ենք դա չտեսնել»: Դեռ մի կողմ թողնենք այս անհեթեթ ու սուտ պնդումը, ըստ որի՝ ստացվում է՝ անգամ Ադրբեջանը 2007-ին չի նկատել, թե մենք Արցախն Ադրբեջանի մաս ենք ճանաչել, թե չէ կհամաձայնեին, չէին մերժի Մադրիդյան սկզբունքները։ Լավ, տրամանաբանական հարց է առաջանում. եթե պաշտպանում ես կամ պատրաստ ես բարձրաձայնել ԼՂ մեր հայրենակիցների անվտանգության հետ կապված հարցեր, ապա ինչո՞ւ ես անում հայտարարություններ, որոնք միայն վնասում են մեր հայրենակիցներին։ Կարելի՞ է վերջապես դադարեցել ժամը մեկ, օրը մեկ դիրքորոշում փոխելու այս անհեթեթ գործելաոճը։ Կողմնորոշվեք էլի, վերջապես»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
