«Մադրիդյան սկզբունքների գրեթե ամեն տողում կա Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը, Փաշինյանի ստորագրած թղթերում` զրո». Բագրատ Միկոյան
![]() 236 Երկուշաբթի, 14 նոյեմբերի, 2022 թ., 12:30 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը Yerevan.Today-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին հարցազրույցում հնչեցրած մտքերը։ - Պարոն Միկոյան, Նիկոլ Փաշինյանը ողբերգություն է համարում Արցախը բանակցություններից դուրս թողնելը, սակայն դա վերագրում է 1998 թվականին։ Թեմային բազմիցս արձագանքել եք, սակայն նա շարունակում է նույնը կրկնել։ - Կարելի էր, այո, չանդրադառնալ Փաշինյանի հերթական ստախոսությանը, սակայն, ինչպես կյանքը ցույց տվեց, պետք է չդադարել ամեն օր հիշեցնել իրական փաստերը: Արցախը բանակցություններից դուրս է թողնվել նրա քաղաքական հոր կառավարման ժամանակահատվածում՝ 1996-1997 թվականներին, ինչի մասին կան բազմաթիվ փաստական հրապարակումներ և գործող անձանց ինքնախոստովանական ելույթներ (դրանք բազմիցս հրապարակվել են): Նախագահ Քոչարյանի ժամանակ Մինսկի խմբի համանախագահները գրեթե միշտ այցելել են Արցախ և տասնյակ անգամներ բանակցություններ են ունեցել Արցախի Հանրապետության նախագահի հետ. Փաշինյանի օրոք այդպիսի բան ընդհանրապես չի եղել: Սա փաստում է, որ Արցախը բանկացություններից վերջնականապես դուրս թողեց հենցինքը: - Համաձայն Նիկոլ Փաշինյանի՝ 2007 թվականին բանակցությունների հիմք ընդունված Մադրիդյան փաստաթղթով Արցախը ճանաչվել է Ադրբեջանի կազմում։ Արդյո՞ք այդ փաստաթուղթը հնարավոր է մեկնաբանել այդպես։ - 2007 թվականին բանակցային ծանր ջանքերի շնորհիվ բանկացային սեղանին հայտնված Մադրիդյան սկզբունքերով ոչ միայն չկար և չէր էլ կարող լինել Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում, այլև առաջին անգամ միջազգայնորեն ընդունելի և երաշխավորվող էր դառնում Արցախի ինքնորոշման իրավունքը: Մադրիդյան սկզբունքերն այլևս հրապարակված են, և նույնիսկ Ալիևի կամ որևէ այլ թուրքի մտքով այսքան ժամանակ չի անցել պնդել, թե դրանցում Արցախը ճանաչվում էր Ադրբեջանի մաս: Մադրիդյան սկզբունքների գրեթե ամեն տողում կա Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը, իսկ Փաշինյանի ստորագրած թղթերում այդ ատահայտությունը հասավ զրոյի: Նախագահ Քոչարյանի բոլոր ելույթներում և բանկացային խոսույթում միշտ կարմիր թելի պես անցել է, որ Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և որևէ առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: Փաշինյանը նույնիսկ վախենում է արտաբերել Արցախի Հանրապետություն, ինքնորոշում բառերը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
