«Ինչո՞ւ են հանրապետականները վերադառնում խորհրդարան». Էդուարդ Շարմազանով
![]() 255 Երեքշաբթի, 15 նոյեմբերի, 2022 թ., 23:42 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի թվիթերյան գրառումը. «Նոր իրողությունների պայմաններում հանրապետականների խորհրդարան վերադառնալն արդարացված է։ Ինչո՞ւ են հանրապետականները վերադառնում խորհրդարան։ Ակնհայտ է՝ կա նոր իրողություն։ Փաստ է, որ 1,5 ամիս տևած ակտիվ փողոցային պայքարն իր վերջնական նպատակին չի հասել։ Իսկ նպատակը՝ Նիկոլի հեռացումն էր։ Հանրապետականի նպատակը մնացել է նույնը, բայց փողոցային պայքարի ոչ լիարժեք ակտիվության պայմաններում հրաժարվել խորհրդարանական գործիքակազմից/վերահսկողությունից, խորհրդարանական դիվանագիտության ընձեռած հնարավորություններից/առնվազն տարակուսելի կլիներ։ Միջազգային ակտորները պետք է լսեն ազգային ու պետական շահ սպասարկող փաստարկված խոսք։ Նիկոլիստական ռեժիմը դա ոչ կարող է ու ոչ էլ ցանկանում է անել։ Ու եթե հանրահավաքների ժամանակ այդ խոսքը հնչում էր հարթակից, ապա հիմա այն չհնչեցնելը խորհրդարանական դիվանագիտության խողովակներով հավասարազոր կլինի հանձնվելուն։ Մի բան էլ. մանդատի կամ աշխատավարձի համար հանրապետականների խորհրդարան գնալու մեղադրանքները զզվանք են առաջացնում։ ՀՀԿ բոլոր պատգամավորները ապացուցել են, որ եղել են ու կան պայքարի առաջնագծում։ Այսօր, երբ պայքարի խրամատը անցնում է նաև խորհրդարանական վերահսկողության ու դիվանագիտության ճակատով՝ հանրապետական պատգամավորները կլինեն այնտեղ։ Կվերսկսվի՞ փողոցային պայքարը՝ մերոնք կլինեն այդ պայքարի առաջին շարքերում։ Անել ամեն ինչ, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում՝ սա է ՀՀԿ-ի պայքարի տեսլականը»։ Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
