«Ադրբեջանը հայտնվել է միջազգային աննախադեպ ճնշման տակ». Արթուր Ղազինյան
![]() 251 Հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2022 թ., 16:12 ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Ադրբեջանը հայտնվել է աննախադեպ միջազգային ճնշման տակ, ինչը լրջագույն սպառնալիք է ինչպես Ալիևի ռեժիմի, այնպես էլ «Ադրբեջան» անունը կրող նախագծի համար: Ֆրանսիայի Սենատի բանաձևը, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հայտարարությունը, Իրանի խորհրդարանի վերջին շրջանի հայտարարությունները, ռուս զինվորականների առկայությունն Արցախում, Իրանի վերջին մասշտաբային զորավարժություններն Արաքսի ափի երկայնքվ վկայում են այն մասին, որ Ադրբեջանը, իր սանձարձակ վարքով, հատել է թույլատրելի բոլոր սահմանները: Էրդողանի ճնշման տակ Ալիևն ստիպված է անել այնպիսի գործողություններ, որոնց համար արտոնված չէ, չունի այդքան միջազգային կշիռ և վերածվում է տարածաշրջանային ավտանգության սպառնալիքի, ինչը կարող է վերածվել միջազգային անվտանգության սպառնալիքի: Հատկապես կարևոր էր Մենենդեսի երեկ արված հայտարարությունը, քանի որ ԱՄՆ Սենատը որոշիչ դերակատարություն ունի ԱՄՆ արտաքին քաղաքականության համար, իսկ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի դիրքն առաջնային նշանակություն ունի այս գործընթացում: Հեռու եմ այն մտքից, որ Մենենդեսն իր հայտարարությունն արել է պատահական և առավել հակված եմ կարծել, որ այն ելակետային կդառնա ԱՄՆ գործադիր իշխանության կողմից մեր տարածաշրջանում վարվելիք արտաքին քաղաքականության համար: ԱՄՆ-Ռուսաստան ընթացող խորհրդակցությունների օրակարգը սահմանափակված չէ միայն ուկրաինական հակամարտությամբ, իսկ արտաքին հետախուզությունների ղեկավարների հանդիպումը Թուրքիայում անցկացնելու հանգամանքն ու ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավարի այցն Իրան փաստում է, որ այս օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում նաև Մերձավոր Արևելքն ու Հարավային Կովկասը: Իսկ մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական գործընթացների և համաշխարհային ուժային կենտրոնների մրցակցության համար ելակետային է մյուս տարի Թուրքիայում սպասվող ընտրությունները, որոնց արդյունքներից կախված կլինի ամբողջ Մերձավոր Արևելքի ու Հարավային Կովկասի պետությունների, մասնավորապես, Ադրբեջանի ու Հայաստանի ճակատագիրը: Գործընթացների այս փուլում կարող եմ փաստել, որ մեր տարածաշրջանում համաշխարհային ուժային կենտրոնների համար Հայաստանն ու Հայկական գործոնը կունենան մեծ կարևորություն ու նշանակություն: Եթե, իհարկե, Հայաստանի իշխանությունները հիմարություններ չանեն, ինչից երաշխավորված չենք...»: Աղբյուրը` Արթուր Ղազինյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
