«Այս պատմության մեջ անհայտ է մնում գումարի այն չափը, որը դուրս է գրվելու ԵՊՀ-ից». Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Գրեթե ամեն օր ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ. Հ-ն ինչ-որ մեկի հետ հանդիպում է ունենում և հանրայնացնում է այդ հանդիպումը: Սովորաբար, վերջինս հանդիպում է նախկինում պաշտոն ունեցող օտարերկրյա քաղաքացիների հետ: Որպես կանոն, այդօրինակ հանդիպումներն ավարտվում են իրականության հետ աղերս չունեցող՝ «համագործակցության» վերաբերյալ հայտարարությամբ և ֆոտոսեսիայով: Օրինակ՝ ի՞նչ է նշանակում «համագործակցել» Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահի հետ: Այսրոպեական Հ. Հ-ն չի թաքցնում, որ շվեյցարացի նախկին պաշտոնյան և այժմյա թոշակառու կինն իր առաջարկած ծրագրով պետք է դասընթացներ անցկացնի ԵՊՀ-ում: Այս պատմության մեջ անհայտ է մնում գումարի այն չափը, որը դուրս է գրվելու ԵՊՀ-ից այս նախաձեռնության դիմաց: Անհայտ է մնալու նաև այս գործարքից շվեյցարացի թոշակառուի գրպանում հանգրվանած գումարի չափը:
Ինչ վերաբերում է դասընթացներից ստացած գիտելիքներին, ապա մի պահ պատկերացրեք, որ 2045 կամ 2050 թվականին ՀՀ նախկին վարչապետ, թոշակառու Փաշինյան Նիկոլը, «համագործակցության հուշագրի» հիմքով, դասընթացներ անցկացնի, ենթադրենք՝ Մոզամբիկի Մապուտուի պետական համալսարանում: Պատկերացրեցի՞ք: Չշարունակեմ: Այս գրառմամբ անհնար է անդրադառնալ այսրոպեական Հ. Հ-ի բոլոր հանդիպումներին: Դրանք իրար շատ նման են և կարծում եմ, որ դրանցից առնվազն աչքակապության հոտ է գալիս:
Հ. Գ. Շվեյցարիան լուրջ և կայացած պետություն է, որտեղ յուրաքանչյուր քաղաքացին տարեկան հայտարարագիր է ներկայացնում: Այդ իմաստով, ցանկության դեպքում, դժվար չէ համեմատել ԵՊՀ-ից դուրս գրված և, որպես ստացված եկամուտ, Շվեյցարիայի քաղաքացու գրպանում հայտնված գումարների չափերը: Դե, իսկ ցանկություն ունենալը լավ բան է»:

Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
188Երեկ, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
226Երեկ, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
227Երեկ, 00:06
«Բոգոմոլեցն ու Գորկին դարդից կծխեին, երբ լսեին, որ էսօր դպրոցների ճակատին գրված է՝ «Լավ սովորի՛ր, որ լավ ապրես»»․ Արմեն Հովասափյան
26511.09.2026, 17:12
«Որ գիտելիք չեք տալիս, ո՞ւմ են պետք ձեր շարած գառդոնից պատերը»․ Արամ Գևորգյան (լուսանկար)
23711.09.2026, 16:12
«Կրթությունն այն ժամանակ կլինի որակյալ, երբ ուսուցչի աշխատավարձին կնախանձեն պատգամավորն ու նախարարը»․ Արա Պողոսյան
18211.09.2026, 15:24
«Դաշնակցական ու Հանրապետական տնօրենը չի հիմարագույն դասագրքեր տպելու մեղավորը»․ Արամ Գևորգյան (լուսանկար)
19011.09.2026, 14:48
Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում (տեսանյութ)
16211.09.2026, 14:24