«Սահմանապահ դիրքերն ամրացված չեն, իր աշխատավայրն է շքեղ նորոգում». Ոսկան Սարգսյան
![]() 240 Երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2022 թ., 16:54 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սահմանապահ դիրքերն ամրացված, կառուցապատված չեն, իր աշխատավայրն է շքեղ նորոգում Հայաստանի սահմանագոտին բավարար պաշտպանված, կառուցապատված չէ, շատ տեղերում պաշտպանական 2-րդ բնագիծ չկա, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական բյուջեի միջոցները շռայլորեն ծախսում է իր աշխատավայրը նորոգելու համար։ Հարց՝ մինչև հիմա այդ աշխատավայրում բավարար պայմաններ չկայի՞ն, որ վերանորոգում է։ Փաշինյանը ժամանակին ասել է՝ կոռուպցիան հո պոզով-պոչով կենդանի չէ։ Սա տեղովը թամամ կոռուպցիա է։ Վարչապետի աշխատակազմն ընդհանուր 38 մլն 790 հազար դրամ արժողությամբ պայմանագիր էր կնքել «Սամ- պրոեկտ» ՍՊԸ-ի հետ, որը պիտի իրականացնի Փաշինյանի, Արայիկ Հարությունյանի, Բագրատ Բադալյանի ու Տարոն Չախոյանի աշխատավայրի վերանորոգման աշխատանքները։ «Հրապարակի» տեղեկություններով՝ նոյեմբերի 16-ին, սակայն, լրացուցիչ համաձայնագիր է կնքվել ընկերության հետ, որով գումարն է ավելացվել, և աշխատանքների ավարտի ժամկետը սահմանվել դեկտեմբերի 25-ը։ Ընկերության հետ կնքված պայմանագրի գինը սահմանվել է 51 մլն 347 հազար դրամ՝ նախկին 38 մլն 790 հազարի փոխարեն։ Համացանցը հիշեցնում է, որ 2019-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գաղտնի հրամանագրով, շուրջ 2 մլն դոլար է հատկացրել իր և Արարատ Միրզոյանի ծառայողական առանձնատների նորոգման ու կահավորման համար»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
