Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո հանդես է եկել հայտարարությամբ

Ռոնալդուն ասում է, որ «նոր մարտահրավեր» է փնտրում «Մանչեսթեր Յունայթեդի» պայմանագրի խզումից հետո
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ ժամանակն է, որ ինքը նոր մարտահրավեր փնտրի «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո:
«Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցություններից հետո մենք պայմանավորվեցինք վաղաժամկետ խզել պայմանագիրը։ Ես սիրում եմ «Մանչեսթեր Յունայթեդը» և սիրում եմ երկրպագուներին, որոնք երբեք չեն փոխվի։ Այնուամենայնիվ, ինձ թվում է, որ եկել է նոր մարտահրավեր փնտրելու ժամանակը։ Թիմին մաղթում եմ հաջողություններ մրցաշրջանի մնացած հատվածում և ապագայում»,- Ռոնալդուին մեջբերում է «Telegraph»-ի լրագրող Մեթ Լոուն:
«Մանչեսթեր Յունայթեդը» նոյեմբերի 22-ին հայտարարեց 37-ամյա Ռոնալդուի հետ կողմերի փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը խզելու մասին։ Նրա պայմանագիրը գործում էր մինչև մրցաշրջանի ավարտը։
Ռոնալդուն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է, Չեմպիոնների լիգայի հնգակի դափնեկիր, Եվրոպայի չեմպիոն։ Հարձակվողը վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ» անցած ամառ՝ նախկինում թիմում հանդես գալով 2003-2009 թվականներին: Նա խաղացել է նաև «Սփորթինգում», «Ռեալում» և «Յուվենթուսում»:

Զելենսկին և Մադյարը վոլեյբոլ են խաղացել (տեսանյութ)
25912:55
Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը դարձել է հաղթող՝ նվաճելով 2 ոսկե մեդալ
50022.11.2026, 00:18
«Ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն»․ ՀՖՖ
51421.11.2026, 17:30
«Ներկայացվել է նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն»․ ՀՖՖ
54521.11.2026, 14:00
Լևոն Արոնյանը հաղթել է Շահրիյար Մամեդյարովին, Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ Ռապորտին
71719.11.2026, 18:24
«Երեք հարց՝ ՀՖՖ նախագահի թեկնածուներին»․ Լևոն Պաչաջյան
64218.11.2026, 13:48
Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
262017.11.2026, 00:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
89115.11.2026, 21:12