Աշխարհը կոչ է անում Թուրքիային հարգել միջազգային իրավունքը
![]() 211 Չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2022 թ., 15:24 Գերմանիայի կառավարությունն իր մտահոգությունն է հայտնել Իրաքյան Քուրդիստանի և Սիրիայի տարածքում թուրքական օդուժի սկսած ռազմական գործողությունների կապակցությամբ. գրում է «Էրմենիհաբերը»-ը: Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Քրիստոֆեր Բարգերը կոչ է արել թուրքական իշխանություններին գործել առավելագույնս զգույշ և չանտեսել միջազգային իրավունքը, ինչպես նաև շեշտել քաղաքացիական անձանց պաշտպանության անհրաժեշտությունը՝ ծայրաստիճան մտահոգիչ համարելով ռազմաօդային ուժերի գործողության հետևանքով եղած զոհերի քանակը։ Քրիստոֆեր Բարգերը նաև նշել է, որ իրենք լրջորեն են վերաբերվում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) կամ նրան մոտ կանգնած ուժերի կատարած գործողություններին, բայց ըստ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի՝ ինքնապաշտպանությունը չի ներառում վրեժխնդրության իրավունք։ Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, ով կոչ է արել Թուրքիային հարգել միջազգային իրավունքը։ Ավելի վաղ ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից ևս Թուրքիային ուղղված զսպվածության կոչեր էին արվել Սիրիայի և Իրաքյան Քրդստանի տարածքում ռազմական գործողությունների վերսկսման առիթով։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
