«Ինչ-որ մարդիկ, հավանաբար, ուզում են սրբագրել պատմությունը»․ Հայկ Ալումյանը՝ ԱԱԾ արխիվային նյութերը ոչնչացնելու մասին
![]() 187 Ուրբաթ, 25 նոյեմբերի, 2022 թ., 10:30 Փաստաբան Հայկ Ալումյանը 168 TV-ի եթերում, անդրադառնալով ԱԺ-ում նախօրեին քննարկվող ԱԱԾ արխիվային նյութերը ոչնչացնելու հնարավորության վերաբերյալ հարցին, նշել է․ «Իրավաբանական տեսակետից ինձ համար դա անբացատրելի է: Իրական պատճառները ոչ թե իրավական դաշտում են, այլ քաղաքական: Միգուցե որոշ մարդիկ չեն ուզում՝ այդ արխիվները հետագայում դառնան հանրության համար հասանելի։ Ճշմարտությունը հետագայում գոնե սերունդների համար բացահայտելու առումով, սա ուղիղ հակասում է հանրային շահին: Ինչ-որ մարդիկ, հավանաբար, ուզում են սրբագրել պատմությունը»։ Խոսելով սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ում կարմիր բերետավորների կողմից զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռնություն կիրառելու առնչությամբ հարուցված քրգործին՝ փաստաբանը նկատել է․ «Քրեական նոր օրենսգրքում ունենք մի կարգավորում, որ վաղեմություն չի տարածվում մի շարք հոդվածների վրա․ դա 450 հոդվածն է: Հանցակազմի բնութագրում է՝ ուժեղ ֆիզիկական կամ հոգեկան տառապանք պատճառելը: Եթե քննությամբ պարզվի, որ զոհված երեխաների ծնողներին պատճառվել է հոգեկան տառապանք, ապա ոստիկանները թող իմանան, որ իրենց այս գործողության վրա վաղեմություն չի տարածվում: Իրենք կարող է 80 տարեկան լինեն, հետո «եղանակ» փոխվի, որովհետև միշտ չէ այս «եղանակը» լինելու այստեղ, ու իրենց ենթարկեն քրեական պատասխանատվության․ մինչև 12 տարի ազատազրկում է նախատեսվում»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
