«Ավստրալիայում կներկայացնեմ ադրբեջանական հանցավոր արարքների հետևանքները»․ Արման Թաթոյան
![]() 252 Ուրբաթ, 25 նոյեմբերի, 2022 թ., 23:30 ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը գրում է. «Որպես Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի (Armenian National Committee of Australia) կազմակերպած Շահերի պաշտպանության շաբաթվա գլխավոր հյուր՝ 2022 թվականի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը նախատեսված միջոցառումների ժամանակ կներկայացնեմ ադրբեջանական հանցավոր արարքների հետևանքները, հայատյաց պետական քաղաքականության ապացույցները, Հայաստանում ադրբեջանական անօրինական տեղայակումներն ու ներխուժումները, արցախահայության ինքնորոշման իրավունքի հիմքերը և այլն: Կներկայացնեմ նաև Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ “Tatoyan” foundation գործունեությունը։ Այցը կազմակերպվել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի (ANC-AU) հրավերով։ Այցը կամփոփվի Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տարեկան գալա միջոցառմամբ, որի ժամանակ հանդես կգամ հիմնական ելույթով։ Միջոցառմանը կմասնակցեն Ավստրալիայի նահանգային և դաշնային խորհրդարանականներ, Ավստրալիայի հասարակական կյանքի պատվավոր անձինք, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլք։ Առանձին հանդիպում է նախատեսվում նաև ավստրալահայ համայնքի հետ մի շարք քաղաքներում, որի ժամանակ ևս կներկայացնեմ ադրբեջանական անօրինական տեղայակումների ու ներխուժումների հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակն ու Հիմնադրամի գործունեությունը։ Մանրամասները՝ Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի էջում»: Աղբյուրը` Արման Թաթոյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
