«Երբ խոսում եք կրթության որակի մասին, հիշեք, որ ինչ վճարում եք, այն էլ ստանում եք». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանի գրառումը․ «Մարզային քննարկումներից մեկի ժամանակ ուսուցչուհին պատմեց իր աշխատավարձի մասին։ Դասավանդում է 15 ժամ, հասկանալի լեզվով ասած՝ մոտ 0.7 դրույք։ Դրա դիմաց մաքուր վարձատրվում է 55000 դրամի չափ գումար։ Եթե անգամ աշխատեր լրիվ դրույք, ապա 80000 դրամից ավել չէր կարող ստանալ։ Հիմա բացատրեք, թե ինչպես կարող է 55000 դրամ ստացող միայնակ մայրը պահել իրեն ու իր երեխային։
Ու սա եզակի դեպք չէ։ Սա համատարած է։ Պետությունն իր տեղում չէ։ Պետության պարտավորությունների շղթան սխալ է իրագործվում։ Ռեսուրսները սխալ են բաշխվում։
Հարուստների փորերը շարունակում են հաստանալ, իսկ աղքատները հացի կարոտ են։
Հանրակրթության պատվիրատուն պետությունն է։ Ու ուզում է ելնի երկինք, իջնի ցած, պարտավոր է այս ոլորտում վճարել արժանապատիվ աշխատավարձ։ Իսկ երբ խոսում եք կրթության որակի մասին, ապա հիշեք, որ ինչ վճարում եք, այն էլ ստանում եք»։

3 ժամ վերելքի փոխարեն՝ մի քանի րոպե. չինական գյուղի աշակերտներն այժմ դպրոց են գնում «օդային ավտոբուսով» (լուսանկար)
123303.09.2026, 22:24
Նյու Յորքում կարգելվի ԱԲ օգտագործումը տարրական և միջնակարգ դպրոցների աշակերտների կողմից
184603.09.2026, 21:49
«Նախարարությունը պատրաստվո՞ւմ է վերանայել պատմական Հայաստանին առնչվող բովանդակությունը դպրոցական դասագրքերում»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)
97228.08.2026, 13:12
Ժաննա Անդրեասյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
96628.08.2026, 12:18
«Չի կարելի էսքան չսիրել երեխեքին ու էսքան պաշտել ձևականությունը». Վահրամ Թոքմաջյան
102127.08.2026, 23:00
Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
103827.08.2026, 22:24
«Եթե մարդը դպրոցից սովորել է պատասխանը պարզապես ընդունել, ապա ԱԲ ձեռքում կարող է շատ հեշտ մոլորվել». Սմբատ Գոգյան
84526.08.2026, 22:12
Եգիպտոսը հեռացրել է Իսրայելը դպրոցական դասագրքի քարտեզից
277124.08.2026, 02:11