««Նոր Հայաստանում հպարտ քաղաքացու» ժամանակավոր ժպիտն ավելի կարևոր է, քան՝ պետության անվտանգությունը». Ղազինյան
![]() 240 Երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2022 թ., 17:30 ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Պատկերացրեք մի իրավիճակ, երբ պետությունն ունի մեկ միլիոն դոլար և իշխանությունը պետք է որոշի, թե ինչի վրա ծախսի այդ գումարը: Սեղանին դրված է երկու տարբերակ. կահավորել առաջնագիծը և բարելավել զինվորների անվտանգային պայմանները, կամ Ամանորին ընդառաջ զարդարել քաղաքն ու կազմակերպի ճոխ տոնակատարություն: Առաջինը վերաբերվում է պետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը, զինվորների կյանքին ու առողջությանը: Իսկ երկրորդը՝ բնակչության լավ տրամադրությանը, այսինքն՝ իշխանության քաղաքական վարկանիշին: Նորմալ պետություններում, պետական իշխանության պարագայում նման ընտրությունն իսկ զավեշտ կլիներ, քանի որ ընտրելու բան չկա. ամեն ինչ պարզ է: Բայց, ինչպես տեսնում ենք, «նոր Հայաստանում հպարտ քաղաքացու» ժամանակավոր ժպիտն ավելի կարևոր է, քան՝ պետության անվտանգությունը, նույնիսկ ավելի կարևոր է, քան այդ նույն «հպարտ» քաղաքացու զինվոր որդու կյանքն ու առողջությունը: Չգիտեմ՝ սա ինչպես է կոչվում, բայց որ հերթական խելագար «աննախադեպն է», դա հաստատ...»: Աղբյուրը` Արթուր Ղազինյան |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
