«Անուններ չեմ գրում՝ հարգելով մարդկանց անմեղության կանխավարկածը». Պարույր Հայրիկյան
![]() 199 Երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2022 թ., 11:18 ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անուններ (կամ այլ տուեալներ) չեմ գրում՝ յարգելով մարդկանց ԱՆՄԵՂՈՒԹԵԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ․․․․ Դեռ երեկ, երբ ուշ ժամի դստրիկս պիտի Հռոմի մի վայրից միւսը գնար, ես ասում էի՝ արդեա՞ւք գիշերային Հռոմը Երեւանի պէս ապահով է, իսկ յաջորդ աւրը Երեւանում ես եմ հիմար պատմութեան մէջ յայտնւում եւ ստիպուած լինում Յայտարարութըիւն տալ իրաւապահներին։ Ժամը 11-ի (23) կողմերը Դաւիթաշէնից ընթանում եմ կենտրոն։ Խաչատրեան փողոցից Գիւլբենկեան մտնելիս նկատում եմ, որ աջ կողմից կարմիր լոյսի տակ մի սեւ ինքնաշարժ է արագ մտնում իմ մտած խաչմերուկ։ Ազդանշան եմ տալիս․ վարորդը կտրուկ արգելակում է, եւ ես շարունակում եմ ճանապարհս, իսկ նա իր ազդանշանային շչակով արտայայտում է իր դժգոհութիւնը։ Մտածում եմ՝ գուցէ, մարդն այդ կերպ շնորհակալութիւնն է յայտնում՝ իր խախտմամբ տեղի ունենալիք վթարից զերծ պահելու համար։ Սակայն նկատում եմ, որ հեռահար լոյսերը միացնելով պահանջում է, որ ես կանգ առնեմ կամ ինչ-որ այլ բան որ միայն իրեն է յայտնի։ Շարունակում եմ ընթացքս եւ Կոմիտաս փողոցով հասնում Կասեան։ Այդտեղ շչակը միացրած անցնում է ինձ։ Ես էլ, ամաւթ ինձ, արձագանքում եմ իմ շչակով։ Մի պահ երբ դանդաղեցնում եմ ընթացքս աջ կողմում յայտնւում է այդ սեւ ինքնաշարժը եւ բաց լուսամուտից նրա բաւական երիտասարդ վարորդն ինչ որ բան է ասում։ Ես էլ եմ բացում լուսամուտս եւ անմիջապէս լսում նրա հոխորտանքները, սպառնալիքները, յետոյ նաեւ հայհոյանքները։ ՄԻ քիչ երեւանցի եմ եւ իրեն կարգի եմ հրաւիրում։ Այդ ժամանակ նա՝ «գիտե՞ս ես քեզ ինչ կանեմ» ու ձեռքը ղեկից իջեցնում է ներքեւ։ Չգիտեմ ինչ էր բարձրացնելու այնտեղից, բայց ես արագ ինքս ցոյց եմ տալիս իրեն իմ աւրինական (պարգեւատրական) զէնքը եւ ասում, որ խելաւք մնայ։ «Ինձ վախեցնո՞ւմ ես»։ «Չէ, ես եմ վախենում մարդասպան դառնալ․ գնա քո ճանապարհով»։ (Զենքս լիցքաւորուած էլ չէր։) Ինքը գնում է․ ես էլ իր հետեւից նոյն ճանապարհով։ Բաղրամեան փողոցի սկզբում, «ՍԱՍ» խանութից մի փոքր ներքեւ իր ինքնաշարժն աջ բերելով եւ կտրուկ արգլակելով փակում է իմ ինքնաշարժի ճանապարհը։ Ես էլ եմ արգլակում։ Մաւտենալով վարորդի կողմից շարունակում սպառնալիքներ տեղալ։ Մի փոքր բացելով լուսամուտս իրեն կարգի եմ հրաւիրում ու շարունակում ճանապարհս։ Պռոշեան փողոցին չհասած կրկին ինձնից առաջ է անցնում։ Ես զանգահարում եմ 102 եւ սկսում ներկայացնել եղելութիւնը եւ փոխանցում եմ նրա ինքնաշարժի համարը։ Ինքը միացնում է վթարային լոյսերը, կանգնեցնում իր ինքնաշարժը։ Ես էլ եմ կանգնեցնում։ Ձեռքին ինչ-որ սեւ իր մաւտենում է ինձ։ Իմ կիսաբաց լուսամուտից լսում եմ իր սպառնալիքները՝ «թէ գիտես քեզ ինչ կանեմ կամ կանենք եւ հայհոյանք»։ Ամաւթ ինձ, նրա 7 հարկանիին պատասխանում եմ 8 հարկանիով, բայց որեւէ բան չեմ սպառնում, շարունակում եմ խաւսել ոստիկանութեան հերթապահի հետ, որն այդ պահին «մեքենայի մակնիշն էր հարցնում»։ Ասացի գոյնը միայն ու այդ պահին, մեր անշնորհքը կիսաբաց լուսամուտի ճեղքից հարուածում է իմ ուղղութեամբ․ Մի փոքր ետ քաշուելով ծանր հեիեւանքից խուսափում եմ։ Ընթացքում ինձ հետ զրուցող հերթապահին ասում եմ մեր տեղը։ Սա փորձում է հարուածներով կոտրել ապակին․ ու շարունակում սպառնալիքներ տեղալ։ Այդ ամենը բնականաբար լսելի էր նաեւ ոստիականութեան հերթապահին։ Երեւի մեր անշնորհքը խանդավառուել էր այն գիտակցումից կամ ենթագիտակցումից, որ ես չէի ուզենայ մարդասպան դառնալ։ Իր հետ եղած անձն էլ մաւտեցաւ ու տեսնելով, որ ես զուգահեռաբար ոստիկանութեան հետ եմ խաւսում, համոզեց դադարեցնել խուլիգանութիւնը։ Մեծ արագութեամբ իրենց ինքնաշարժը մտաւ Պռոշեան փողոց, իսկ ես իմ ճանապարհով․․․ Այդ պահին մի պարեկային ինքնաշարժ եկաւ, բայց «հերոսն» արդէն ճողոպրել էր։ Աւելի ուշ ոստիկանութիւնից ինձ հետ կապ հաստատեցին եւ յայտարարութիւն վերցրին։ Իմացայ որ գտել ու բերման են ենթարկել այդ անձին․ ասացին, որ ոգելից խմիչքի ազդեցութեան տակ է եղել եւ նոյնիսկ դիմադրել է իրաւապահներին։ Նախնական եզրահանգումս այն է, որ սա հատուկ կազմակերպուած չէր, այլ խուլիգանական հակումներ ունեցող անդաստիարակ անձի դրսեւորում։ Ասում են, ինձ չի ճանաչել, բայց որեւէ մէկի հետ, այն էլ ոչ իր տարիքի անձի հետ այդպէս կարելի՞ էր վարուել։ Իսկ եթէ իմ փոխարէն ղեկի մաւտ լիներ մեր մայրերից կամ քոյրերից մէկը․․․Դա պատկերացնելն իսկ սարսափելի է։ Փաստաբանիս հետ խաւսեցի․ խորհուրդ տուեց ծանաւթ լրագրողների կամ ասուլիսի միջոցով հրապարակայնացնել կատարուածը։ Ես առայժմ բաւարար եմ համարում այս դիմագրքային (ֆեյսբուկեան) գրառումս․․․»: Աղբյուրը` Պարույր Հայրիկյան |
Ահաբեկչություն Երուսաղեմի սինագոգում․ կան զոհեր և վիրավորներ
4900:06Աշտարակում հակատանկային ական է հայտնաբերվել
59Երեկ, 23:24Երևանում Toyota Land Cruiser-ը վարելիս՝ հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Հայաստանի նախկին փոխդեսպանը
83Երեկ, 22:18Համացանցում նոր կադրեր են տարածվել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման դեպքից (տեսանյութ)
261Երեկ, 14:48Հարձակման հեղինակը հայտնել է, որ իր կինը գնացել է Ադրբեջանի դեսպանատուն և այլևս չի վերադարձել
275Երեկ, 12:54Համացանցում հայտնվել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման տեսանյութը (տեսանյութ)
302Երեկ, 12:36Զինված հարձակում է տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա. կա զոհ (տեսանյութ)
349Երեկ, 11:00Հայտնի է Ուկրաինայի՝ այսօրվա հիթիռակոծության զոհերի թիվը
40326.01.2023, 22:12