Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 144. «Ժողովուրդ»
![]() 252 Չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2022 թ., 09:42 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ասված այն խոսքերը, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել։ Նոյեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար հարցազրույցի փուլին մասնակցող երկու թեկնածուից ընտրվել է մեկը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը (6 կողմ, 3 դեմ)։ «Սիվիլնեթ»-ը հիշեցնում է, որ այս գործերից մեկով հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, դատական ճանապարհով հասել է ամրագրման, որ Մարտիրոսյանը կայացրել է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռ»։ Ստացվում է հետևյալ իրավիճակը. 2019-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից», 2022-ի հունվարին ՄԻԵԴ-ի վճռում հստակ արձանագրվում է, որ Մնացական Մարտիրոսյանի՝ 2009 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ՝ խախտվել է քաղաքացիներից մեկի, այն է՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իրավունքը՝ թերևս ամենակոպիտ խախտումն արձանագրելով։ Այսպիսով, ոչ միայն «Փաշինյանը՝ ընդդեմ Հայաստանի», այլև մյուս երկու գործերով ՄԻԵԴ-ը գտել է, որ այդ թվում Մնացական Մարտիրոսյանի կայացրած վճիռներով խախտվել են մարդկանց իրավունքները, սակայն Փաշինյանի կառավարման օրոք Մնացական Մարտիրոսյանը ոչ միայն չի լքել դատական համակարգը, այլև ընտրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում։ Ի՞նչ է ստացվում. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին»։ Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի համարում |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
