Էրդողանի խոսնակը ՀՀ-ի հետ սահմանների մասնակի բացումը կրկին կապել է հայ-ադրբեջանական գործընթացի հետ
![]() 221 Չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2022 թ., 10:36 Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը թուրքական «A Haber» հեռուստաալիքի եթերում պատասխանել է նաև ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման մասին հարցին: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք հայ-թուրքական գործընթացը դանդաղել է վերջին շրջանում, ինչին ի պատասխան՝ Քալընը նախ հիշեցրել է Պրահայում ՀՀ վարչապետի ու Թուրքիայի նախագահի հանդիպման մասին, ասելով. «Դա այս գործընթացի ամենակարևոր հանդիպումներից մեկն էր, քանի որ դեմ առ դեմ հանդիպմանը տրված ցուցումները, մասնավորապես՝ գործընթացն առաջ տանելու համար անհրաժեշտ տեխնիկական աշխատանքներն ամբողջացնելու վերաբերյալ ցուցումները ծայրաստիճան կարևոր էին: Մեր հատուկ ներկայացուցիչները՝ դեսպան Քըլըչը և իր գործընկեր Ռուբինյանը այս թեմաները կանոնավոր կերպով քննարկում են: Մեր ԱԳ նախարարն էլ իր գործընկերոջ հետ շարունակում է խոսել այս թեմայի շուրջ: Այս ամսվա սկզբին էլ սահմանին տեխնիկական պատվիրակությունների հանդիպում տեղի ունեցավ՝ և՛ Թուրքիայի, և՛ Հայաստանի տարածքում»: Թուրքիայի նախագահի խոսնակի տեղակացմամբ՝ հանդիպման ժամանակ կամուրջի վերանորոգման, սահմանը բացվելու ժամանակ անցուդարձի վերահսկողության, մաքսային վերահսկողության և նմանատիպ այլ թեմաների վերաբերյալ տեխնիկական նախապատրաստության ուղղությամբ աշխատանք է տարվել: «2 կողմում էլ արվել են այդ աշխատանքները: Նույնիսկ մերոնք գնացել հակառակ կողմում միասին հաց են կերել: Այս տեսանկյունից հանգիստ կարող ենք ասել, որ դրական գործընթաց է իրականանում: 3-րդ երկրների քաղաքացիների, դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց անցումները թույլատրելը մոտակա ժամանակում հնարավոր իրականացվելիք քայլեր են»,- ասել է Թուրքիայի նախագահի խոսնակը, սակայն կրկին անգամ բոլոր այս քայլերի իրականացումը կապել է հայ-ադրբեջանական գործընթացի հետ: «ՀՀ-ի հետ այդ գործընթացն իրականացնելիս մենք միշտ մի բան ենք ասում՝ ցանկանում ենք, որ ողջ Հարավային Կովկասի խաղաղության և կայունության համար միջավայր ստեղծվի: Դրա համար էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա գործընթացը պետք է անխափան կերպով առաջ գնա»,- նշել է Քալընը: Քալընի խոսքով իրենց համար ծայրաստիճան կարևոր է, որ 2 գործընթացներն առաջ գնան համաժամանակյա կերպով և Ադդրբեջանի հետ համակարգմամբ: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
