«Բեխաբար, սակայն պետական բյուջեից առատորեն պարգևատրվող, Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը». Ոսկան Սարգսյան
![]() 233 Չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2022 թ., 16:54 Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բեխաբար, սակայն պետական բյուջեից առատորեն պարգևատրվող, Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը Տավուշի մարզպետարանի ինտերնետային, պաշտոնական կայքում տեղեկատվություն է զետեղված Տավուշի մարզի 4 խոշոր համայնքների և նրանց ղեկավարների մասին։ Այդ կայքում որպես Բերդ խոշոր համայքի ղեկավար ներկայացված է 2012-ից Բերդ համայնքը ղեկավարած, 2016-ին այդ պաշտոնում վերընտրված, 2017-ին Բերդ խոշոր համայնքի ղեկավար ընտրված Հարություն Մանուչարյանը։ Վերջինիս դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում նա 2021թ․ նոյեմբերի 9-ից անազատության մեջ էր, 2022թ․ հոկտեմբերի 7-ին ազատ արձակվեց, սակայն նոյեմբերի 10-ին, իր դեմ հարուցված այլ քրեական գործի շրջանակներում, նորից կալանավորվեց։ Հ․ Մանուչարյանի գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքը հաղթել է 2022թ․ սեպտեմբերի 25-ին կայացած Բերդ համայնքի ավագանու համամասնական կարգով ընտրություններում, սակայն դրանից հետո այդ դաշինքի ավագանու թեկնածուների ցանկի առաջին համար Հ․ Մանուչարյանը և 2-րդ համար Սամվել Հովսեփյանն ավագանու անդամությունից հրաժարական են տվել։ Նոյեմբերի 10-ին համայնքի նորընտիր ավագանին Բերդ համայնքի ղեկավար է ընտրել «Զորավոր համայնք» դաշինքի ավագանիների թեկնածուների ցանկի 3-րդ համար Աստղիկ Հակոբյանին, նոյեմբերի 13-ին կայացել է նրա երդման և պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունը Ա․ Հակոբյանի համայնքի ղեկավար ընտրվելուց 20 օր է անցել, սակայն Տավուշի մարզպետարանի կայքում որպես Բերդ համայնքի ղեկավար նշված է Հ․ Մանուչարյանը։ Այդ կայքում Բերդ համայնքի ավագանու 21 անդամներից նշված են միայն 13-ի անուն-ազգանունները։ Նորընտիր ավագանու անդամներից Սարգիս Մարգարյանը Հ․ Մանուչարյանի և Ս․ Հովսեփյանի հետ ավագանու թեկնածությունից հրաժարական է տվել, սակայն նրա անունը, որպես ավագանու անդամի, նշված է մարզպետարանի ինտերնետային կայքում, վերոհիշյալ 13-ի թվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի կողմից 2021թ., ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը և Տավուշի մարզպետարանն այսպես անփույթ են աշխատում, սակայն այդ վատ աշխատանքի համար 2022 թվականին Տավուշի մարզպետարանի պաշտոնյաները պարգևատրվելու են 88 միլիոն 92 հազար 700 դրամի չափով»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
