«Միասնական հայրենիք» կուսակցության հայտարարությունը պետբյուջեի նախագծի վերաբերյալ
![]() 317 Չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2022 թ., 13:48 «Միասնական հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել «Արցախի Հանրապետության 2023թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հայտարարությամբ։ «Պետական բյուջեն Կառավարության ֆինանսական պլանն է, մեկ օրացույցային տարվա ընթացքում Կառավարության քաղաքականության ճանապարհային քարտեզը՝ ըստ պլանավորված գործողությունների և դրանց համար նախատեսված ֆինանսական միջոցների։ Եթե ավելի պարզ՝ պետական բյուջեն ֆինանսական փաստաթուղթ է, որում ամրագրված է, թե պետությունն ինչ ուղղությամբ է պատրաստվում շարժվել տվյալ տարում։ ԱՀ Կառավարության հավանությամբ «Արցախի Հանրապետության 2023թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի շրջանառության կապակցությամբ «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավարությունը քննարկումներ է ունեցել Նախագահի և Պետական նախարարի հետ, հիմնավորել իր տեսակետը և առաջարկել վերանայել օրենքի նախագիծը՝ սպառողական մոտեցումները վերափոխելով զարգացման նախադրյալների։ Սակայն, շրջանցելով հարցի շուրջ ձեռք բերված բանավոր փոխըմբռնումը, Ազգային ժողովի քննարկմանն է ուղարկվել «ԱՀ 2023թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, որը կրկնօրինակում է նախորդ տարվա նույնանուն փաստաթուղթը։ Հիմք ընդունելով վերոշարադրյալ հանգամանքները՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարում է՝ - «ԱՀ 2023թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը չի արտացոլում Արցախի ներքին և արտաքին իրողություններն ու դրանք հաղթահարելու հնարավորությունները։ - Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ իր սկզբունքային մոտեցումները օրենքի նախագծում արտացոլված չլինելու հիմքով ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցությունը չի մասնակցելու օրենքի նախագծի քննարկումներին»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
