Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին անանուն նվիրատվությունները շարունակվում են. «Ժողովուրդ»
![]() 198 Ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2022 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամում անանուն նվիրատվությունների շքերթը շարունակվում է: Տեղեկացանք, որ այս տարվա ընթացքում հիմնադրամի նվիրատուներից շատերը, ինչ-ինչ պատճառներից ելնելով, դարձյալ նախընտրել են ստվերում մնալ: Այսպես, 2021-2022 թվականներին դոլարային անանուն փոխանցումները երկուսն են եղել՝ միանվագ 300 հազար ու 5 հազար դոլար: Դրամային անանուն փոխանցումները 9-ն են եղել՝ ընդհանուր 109 մլն 636 հազար 468 դրամ: Անանուն նվիրատվությունների համար, հիշեցնենք, Փաշինյանի իշխանության այժմյան կարկառուն ներկայացուցիչներ, ՔՊ-ական պատգամավորներ Լենա Նազարյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տարիներ առաջ դատի էին տվել «Երևան» հիմնադրամին՝ պարզելու համար, թե ովքեր են եղել հիմնադրամին 100 հազար դրամից ավելի անանուն գումարներ փոխանցած անձինք: Այսօր, փաստորեն, նույն իշխանականների համար «իրավիճակ է փոխվել», ու վարչապետի տիկնոջ հիմնադրամին տասնյակ հազարավոր դոլարների հասնող անանուն փոխանցումներ անելու մեջ արտառոց որևէ բան չեն տեսնում: Իրականությունը, սակայն, նաև այն կարող է լինել, որ անանուն նվիրատվություն անվան ներքո Փաշինյան-գործարարներ հարաբերությունները կամ «լեզու գտնելու» գաղտնիքը թաքնված լինի»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
