5-րդ ալիքի մեկնաբանությունը՝ հեռուստաընկերության օպերատորին զրպարտելու վերաբերյալ
![]() 171 Ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2022 թ., 20:36 5-րդ ալիքը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Այսօր իշխանական լրատվամիջոցները հասանելիություն են ստացել Հանրապետության Հրապարակի շենքերի տեսահսկման սարքերին ու շռնդալից տարածում են մի տեսանյւոթ, որտեղ երևում է, թե ինչպես է 5-րդ ալիքի օպերատորը կադրեր անելու նպատակով տեղաշարժում, ինչպես քաղաքապետարանն է ասում, շենքի պատը մխրճված հեղույսը։ Հավանաբար երբեք օպերատորի աշխատանքը մոտիկից չտեսած լրագրողներն աղմկում են, իբր օպերատորն է հեղյուսը մտցրել պատը, նույն լրագրողները չեն բացատրում, թե ինչպես են հազարավոր ուրիշ հեղյուսներ մխրճվել շենքերի պատերի մեջ և այդ ինչ չարագործներ են դրանց վրա ամանորյա լույսեր ավելացրել, նույն լրագրողներն ասես չեն նկատել գայլիկոնով պատմամշակութային հուշարձանի պատերն ապականողների տասնյակ կադրերը։ Իշխանական քարոզչության զարդը դարձած տսանյութից հեռացված է սկիզբը, որում հաստատ երևում է, թե ինչպես է օպերատորը պատի միջից հանել հեղյուսը, հետո տեղը դրել։ Օպերատորը պատմել է, որ ինքն արդեն ջարդված պատը նկարահանելիս նկատել է զարդաքանդակի մեջ մխրճված հեղյուսը և որպես սրտացավ քաղաքացի հանել է այն, հետո որպեսզի ցույց տա իր տեսածը՝ հեղյուսը վերադարձրել է նույն տեղը, նկարահանել ու նորից հանել։ Թամանյանական շենքերը, ճարտարապետների խոսքով, թուրքական ձեռագրով ավիրող խայտառակ գործողությունից հանրության ուշադրությունը շեղելու համար իշխանությունը փորձում է քավության նոխազ դարձնել կին օպերատորին։ Սա սովորական զրպարտություն է մեր հանդեպ, որով մեր փաստաբանները կզբաղվեն։ Մենք սովորաբար չենք արձագանքում մեր դեմ իշխանական ֆեյքերի ու քարոզիչների էժան մանիպուլյացիաներին, բայց այս դեպքում որոշեցինք չլռել, որովհետև Հարապետության հրապարակում, ըստ մասնագետների, տեղի ունեցող հանցագործությունից բոլորիս ուշադրությունը շեղելու համար սկսված արշավը կարող է ազդել մեր բազմահազարանոց լսարանի տարամադրության վրա։ Այս պարզաբանմամբ, սիրելի հեռուստադիտողներ, ուզում ենք Ձեզ ասել, որ մեզ համար ամենաթանկը Ձեր վստահությունն է»։ |
«10 հազար քառակուսի կիլոմետր հանձնածները/ծախածները մեղադրում են զորամաս վաճառելու մե՞ջ». Սևակ Հակոբյան
3417:30«Ի՞նչ հրաժարական, Պապիկյանը որևէ բաց հարց չի թողել». Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
3617:24«Չմոռանանք, որ բացի թուրքի ցավից, կա նաև հայի ցավ». Արման Աբովյան
4417:12ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
4416:42«Զինվորը տնակի ու վրանի մեջ է, որովհետև զորանոցը ծախել ու կերել եք». Գևորգ Պապոյան (տեսանյութ)
6215:36«Եկել է Սեյրան Օհանյանին «Ազգային հերոս»-ի կոչումից զրկելու ժամանակը». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
13314:54«Եթե բոլոր ընդդիմադիրներին ձերբակալեն, հիմնական խնդիրներից ՀՀ ժողովուրդը չի շեղվի». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
9714:36«Ես իմ արած ոչ մի հայտարարության համար երբեք չեմ ափսոսացել». Գուրգեն Արսենյան (տեսանյութ)
6914:30